Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հոկտեմբերին կկայանա Հայաստան-Սփյուռք գործարար խորհրդաժողովը

Վերադարձ լուրերի բաժին

14:23 , 28 Օգոստոս 2019

Համահայկական առևտրի պալատը (Armenian Trade Network – Global Armenian Chamber of Commerce) 2019թ.-ի հոկտեմբերի 10-ին Երևանում կազմակերպում է գործարար խորհրդաժողով՝ ATN Business Forum նվիրված Հայաստան-Սփյուռք գործարար կապերին:

Համաժողովը հաջորդում է սփյուռքահայ գործարարներին ATN-ի կողմից նախապես արված կոչին՝ ավելի ակտիվ ներգրավվելու հայրենիքում: ATN-ը միակ միջոլորտային համահայկական գործարար կազմակերպությունն է, որ ներառում է 17 գործարար միություններ՝ 13 երկրներում։ Կազմակերպության նպատակն է վերակառուցել հայկական դարավոր առևտրային ցանցերը՝ նպաստելով նոր գործարար կապերի առաջացմանըև ստեղծելով նոր հարթակ սփյուռքի և Հայաստանի առևտրարդյունաբերական պալատների և գործարար միությունների միջեւ՝ գիտելիքների ևփորձի փոխանակման, ինչպես նաև Հայաստանի եւ Արցախի տնտեսական զարգացմանը նպաստելու համար։

Հայաստան-սփյուռք կայուն տնտեսական համագործակցության ուղղություններն ու համաշխարհային գործարար կապերի խթանումը գալիք խորհրդաժողովի գլխավոր թեմաներն են, որոնց շրջանակում նախատեսվում են ազատ քննարկումներ բանախոսների և գրանցված հրավիրյալների միջեւ՝ Հայաստան-սփյուռք տնտեսական կապերի զարգացման մարտահրավերներին վերաբերող կարեւոր հարցերի վերաբերյալ: Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ կառավարության, ինչպես նաև սփյուռքի և Հայաստանի առևտրարդյունաբերական պալատների և գործարար խորհուրդների հետ գործակցությամբ: Մասնակցելու են ATN-ի անդամ կազմակերպությունների պատվիրակները, տարբեր երկրներից հրավիրված և գրանցված գործարարներ ու դիտորդներ։ Համաժողովը սկզբում անդրադառնալու է Հայաստան-Սփյուռք գործարար համագործակցության փորձին, ընդհանուր ներդրումների խթանման խնդիրներին և Հայաստանի ներդրումային դաշտի վարկանիշի բարձրացման խնդիրներին:

Ապա, Սփյուռքի ներգրավումը տնտեսական զարգացման օրակարգում քննարկումը, հատկապես Նոր Հայաստանի ընձեռնած հնարավորությունների լոյսի ներքո, պիտի ընդգրկի Սփյուռքին առնչվող և հեղափոխությունից սկզիբ առած համակարգային և օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև սփյուռքահայ գործարար միջավայրի հետ կապեր հաստատելու փորձերը, ներդրողների դժգոհությունների կարգավորման մեխանիզմների և այլ հարցեր։

Վերջնանպատակ ունենալով Սփյուռքի ներգրավվածութամբ տնտեսական մրցունակության բարելավումը, համաժողովը կենտրոնանալու է նաև ներկա ներդրումային քաղաքականության և առաջնահերթ ոլորտների ուղղությամբ։ Խորհրդաժողովի ավարտից հետո տեղի է ունենալու ավանդական դարձած ATN-ի հայ գործարար մրցանակաբաշխության արարողությունը հետևյալ դասակարգերում՝ Հայաստանի գործարար գերազանցության մրցանակ, Համաշխարհային նվաճում մրցանակ, Հայաստանում լավագույն ներդրող մրցանակ, Տարվա լավագույն գործարար մրցանակ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: