Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

Վերադարձ լուրերի բաժին

16:25 , 22 Հոկտեմբեր 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է Հնդկաստանի ագրարային և ճարտարագիտական համալսարանների ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնեց նախարարության մամուլի ծառայությունը: Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամները Հայաստան են եկել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Պատվիրակության կազմում էր նաև Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալը:

1
Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են Հնդկաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, առկա ներուժը, զարգացման միտումները, կիրառվող բարձր տեխնոլոգիաներն ու ագրարային բնագավառի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հայաստանի հետ փոխգործակցության հնարավոր ուղղությունների թվում պատվիրակության անդամները մատնանշել են գինեգործության, էկոտուրիզմի և գյուղատնտեսական խորհրդատվության ոլորտները: Կողմերն ընդգծել են փորձի փոխանակման կարևորությունը գյուղատնտեսական կրթության բարձր մակարդակի ապահովման և մասնագետների վերապատրաստման հարցում: Առաջարկ է հնչել ուսումնասիրել համատեղ գիտական նախագծերի մշակման հնարավորությունը, ինչը փոխշահավետ կլինի կողմերի համար: Առանձին անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

2
Զրուցակիցները պայմանավորվել են հանգամանորեն ուսումնասիրել երկկողմ համագործակցության համար առավել նպատակահարմար ուղղությունները և ներկայացնել համապատասխան առաջարկներ ու դիտողություններ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բանկերի միության նախագահը շնորհավորել է բանկային աշխատողի օրը

«Բանկային աշխատանքն ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները և ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր համակարգի աշխատակիցները լավագույնս ընկալում և կիրառում են այդ ամենից բխող նորովի պահանջներն ու սկզբունքները, բանկային ասպարեզում ընթացող համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները»,- ասել է Մհեր Աբրահամյանը:

Արթուր Ջավադյանը շնորհավորել է բանկի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

«Բանկային համակարգը տարիներ շարունակ դրսևորել է և, վստահ եմ, ապագայում էլ կդրսևորի բավարար ճկունություն հաղթահարելու աշխարհում տեղի ունեցող բոլոր այն մարտահրավերները, որ բխում են ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացումից, այնպես էլ համաշխարհային շուկաների փոխակերպումներից»,- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ:

Սուրեն Պապիկյանը վարել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

«Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովը տեղի է ունեցել Մոսկվայում: