Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՆԱ-ն մինչև 2050 թ. 20 անգամ ավելացնելը քիչ հավանական է, բայց անհնարին չէ. տնտեսագետ

Վերադարձ լուրերի բաժին

21:39 , 21 Սեպտեմբեր 2020

Տնտեսագետ, ACSES կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը գրում է.

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն-2050թ-ի համաձայն, երկիրը հավակնություն ունի առաջիկա 30 տարվա ընթացքում ՀՆԱ-ն 20 անգամ ավելացնել, ինչը նշանակում է, որ անվանական ՀՆԱ-ի միջին տարեկան հավելաճի տեմպը պիտի լինի 10.1% և ավել։

Փորձել եմ հասկանալ թե աշխարհում ինչ նմանատիպ նախադեպեր կան․ դիտարկել եմ 1990-2019թթ-ի աշխարհի բոլոր երկրների անվանական ՀՆԱ-ի հավելաճի տեմպը, պարզվում է աշխարհում 8 երկիր կան, որոնք դիտարկվող ժամանակահատվածում արձանագրել են 10.1% և ավել անվանական ՀՆԱ-ի հավելաճի տեմպ, դրանք են՝
✅Հասարակածային Գվինեան (17.1%),
✅Վիետնամը (13.6%),
✅Չինաստանը (13.5%),
✅Մալդիվները (12%),
✅Քաթարը (11.7%),
✅Լաոսը (11.1%),
✅Լիբանանը (10.6%),
✅Մակաոն (10.2%)։

Ընդ որում՝ երբ դիտարկում ենք ՀՆԱ-ի բացարձակ մեծությունը, ավելի մոտիկ օրինակ է Վիետնամը։

Կհաջողվի՞ արդյոք 2050թ-ին 2020թ-ի համեմատ ՀՆԱ-ն 20 անգամ ավելացնել, անկեղծ ասած, դրա հավանականությունը բավականին ցածր եմ գնահատում, բայց, իհարկե, այնպես չի, որ անհնար է»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: