Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՆԱ-ն կրճատվում է, լույսը՝ թանկանում, մանաթը՝ արժեզրկվում. Ադրբեջանում գործերը լավ չեն

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

12:32 , 15 Հուլիս 2016

Այս տարվա հունվար-հունիսին Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը կազմել է 27 մլրդ մանաթ (17.2 մլրդ դոլար)։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ՀՆԱ-ն կրճատվել է 3.4%-ով։ Ինչպես տեղեկացնում է apa.az-ը, այդ երկրի վիճակագրական ծառայությունը ՀՆԱ-ի նվազումը պայմանավորվել է շինարարության ծավալների կրճատմամբ։

Ի դեպ, Ադրբեջանում այսօրվանից ուժի մեջ են մտնում էլեկտրաէներգիայի նոր՝ ավելի բարձր սակագները։ Այդ երկրի սակագնային խորհրդի որոշմամբ՝ բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ-ի գինը այսուհետ կլինի 0.07 մանաթ (մոտավորապես 21.3 դրամ)՝ նախկին 0.06-ի փոխարեն։ Էլեկտրաէներգիայի 17%-անոց թանկացմանը նախորդել էր նաև ջրի թանկացումը՝ 45%-ով։

Միևնույն ժամանակ, երկրի ազգային արժույթը՝ մանաթը, շարունակում է արժեզրկվել։

Հիշեցնենք,որ մինչև 2016 թվականի փետրվար ամիսը 1 մանաթի փոխարժեքը 1.27 դոլար էր (կամ հակառակը՝ 1 դոլարն արժեր 0.78 մանաթ)։ Փետրվարի կեսին մանաթը արժեզրկվեց 33%-ով. 1 դոլարի արժեքը հասավ 1.05 մանաթի։ 2015-ի դեկտեմբերի կեսին մանաթը երկրորդ անգամ փլուզվեց. այս անգամ արժեզրկվեց մոտ 50%-ով և 1 դոլարի փոխարժեքը գերազանցեց 1.56 մանաթը։ Այսինքն, 2015 թվականի ընթացքում ադրբեջանական արժույթը կրկնակի արժեզրկվել է։

2016-ի ընթացքում մանաթի փոխարժեքը տատանվում էր։ Մայիսին մանաթը անգամ մի փոքր ամրապնդվեց դոլարի նկատմամբ (դոլարի փոխարժեքը իջավ մինչև 1.48)։ Սակայն  վերջին շրջանում ադրբեջանական արժույթը կրկին թուլանում է։ Այսօր 1 դոլարի միջին փոխարժեքը 1.57 մանաթ է և փորձագետների կանխատեսումներով՝ մանաթի հերթական փլուզումը սարերի ետևում չէ։

Իսկ ինչու է արժեզրկվում մանաթը՝ մեծ գաղտնիք չէ։ Դա անմիջական ձևով կապված է նավթի գների անկման և նավթային եկամուտների նվազման հետ։

Այս տարվա հունվար-ապրիլին Ադրբեջանը նավթի արտահանումից ստացել է 2 մլրդ 846 մլն դոլար, ինչը 34.7%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ընդ որում, բնեղեն արտահայտությամբ նավթի արտահանումն աճել է 0.6%-ով՝ հասնելով 11.89 մլն տոննայի։

Իսկ բնական գազի արտահանման ցուցանիշները նվազել են թե՛ բնեղեն, թե՛ գումարային արտահայտությամբ։ 2016-ի հունվար-ապրիլին Ադրբեջանն արտահանել է 2.97 մլրդ խմ բնական գազ (4.7%-ով է 2015-ի նույն ժամանակահատվածից), որի արժեքը կազմել է 549.2 մլն դոլար (4.7%-ով է 2015-ի նույն ժամանակահատվածից)։

Ադրբեջանն այս տարվա առաջին 4 ամիսներին նավթի և գազի արտահանումից ստացել է 1 մլրդ 760 մլն դոլարով ավելի քիչ եկամուտ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ 2016-ի հունվար-ապրիլին՝ 3 մլրդ 520 մլն դոլար, 2015-ի հունվար-ապրիլին՝ 5 մլրդ 285 մլն դոլար։

Իսկ մանաթի արժեզրկման շնորհիվ՝ ստացվում է, որ 2016 թվականի հունվար-ապրիլին նավթի վաճառքից գումարը մանաթային արտահայտությամբ անփոփոխ է մնացել՝ շուրջ 5.5 մլրդ մանաթ, որով կարելի է վճարել թոշակ ու աշխատավարձ։

Պատկերավոր ասած, Ադրբեջանում նավթամանաթը փոխարինելու է եկել նավթադոլարներին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանական SAP-ը աշխատանքի է ընդունել ФСБ-ի գեներալին

Կոչումով գեներալ-լեյտենանտ Սկորիկի նշանակման լուրը հաստատել են ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների 2 թոփ մենեջերներ

Սոֆիա անունով ռոբոտը «կախվել է» կոռուպցիայի մասին հարցից հետո

Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել

ՎՏԲ-ի ղեկավարը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

Անդրեյ Կոստինը Դավոսում ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ զգուշացրել է «Եվրոպայում ռազմական հակամարտության աճող սպառնալիքի մասին»: