Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հնարավոր չափ կբացառվի հանքավայրերի մասնատումը

Վերադարձ լուրերի բաժին

14:49 , 11 Հունիս 2020

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի մասնատումը: Նախարարի խոսքով՝ նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը, հանքավայրի տարածքը բաժանվել են հատվածների, ինչը հնարավորություն է տալիս ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածներն օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները թողնել:

«Այդ ամենն այս նախագծով կբացառվի: Հաջորդը, արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում՝, որտեղ մետաղականի համար, եթե վերջին 5 տարիներին գնահատվել և հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում, վերջին 10 տարվա ընթացքում: Սա արվում է նրա համար, որ յուրաքանչյուր գործարար, ով իսկապես ցանկանում է ներդրում կատարել և արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, քանի որ ՀՀ-ում վերջին ուսումնասիրությունները կատարվել են 1950-ական թվականներին»,- «»-ի փոխանցմամբ, ասաց Սուրեն Պապիկյանը: Մեկ այլ փոփոխությամբ գործող իրավունքի տրամադրման 50 տարի առավելագույն ժամկետը փոխարինվում է 25 տարվա ժամկետով, իսկ ոչ մետաղականների համար 15 տարվա:

«Առաջարկում ենք նաև ընդերքօգտագործման գրավադրումն իրականացնել ոչ թե տեղեկացմամբ, այլ նախապես համաձայնության ստացման ընթացակարգով, իսկ համաձայնություն կտրվի այն դեպքում, եթե գրավի հիմքով ձեռք բերված փոխառությունն օգտագործվի տվյալ հանքավայրերի շահագործման ու ընդերքօգտագործողի պարտավորությունների իրականացման նպատակով»,- ասաց նախարարը։ Սահմանվում է նաև, որ եթե տեսչական մարմնի եզրակացության հիման վրա որոշում է կայացվում կասեցնել հանքի գործունեությունը, իսկ սեփականատերը դիմում է դատարան, հանքը մնում է կասեցված, մինչև դատարանի որոշումը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։