Invalid username or password
Եվրոպայի խորհրդում կարծում են, որ հնարավոր է սկսել վիզաների ազատականացման մասին նոր երկխոսություն Արևելյան գործընկերության երկրների հետ, որոնց թվում է նաև Հայաստանը։ SchengenVisa.info-ն տեղեկացրել է, որ խորհուրդն ասել է, որ համապատասխան չափանիշների և հետընդունման մասին համաձայնագրի շարունակական կատարման միջոցով վիզայի ազատականացման ներկայիս գործողությունների պլանների հաջող իրականացումը կենսական նշանակություն ունի, նախքան այլ երկրների` ներառյալ Արևելյան գործընկերության անդամ պետությունների հետ նոր համաձայնությունների հասնելը:
Նշվում է, որ Արևելյան գործընկերության երկրները ձգտում են ամրապնդել հարաբերությունները Եվրամիության, անդամ պետությունների և Արլ․ գործընկերության 6 հարևանի՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի հետ։ ԵՄ-ն դիտարկում է Մոլդովայից, Ուկրաինայից և Վրաստանից առանց վիզայի մուտքի ճանապարհորդությունների հնարավորությունը (այս երկրներում նախկինում ևս վիզային ազատ ռեժիմ է գործել)։ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացիները մուտքի համար պետք է թույլտվություն ունենան։
Մյուս երկրների համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի հնարավորությունը դիտարկվելու է առաջիկայում, եթե լավ ղեկավարվող և անվտանգ շարժունակություն ապահովող կանոններ ապահովվեն։
Panarmenian.net
Դիտումներ 488
ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ:
Փոխշահավետ համագործակցության նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության տեսակի առանձնահատկությունները:
Վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին: