Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հնարավոր է ստեղծվի վերելակների հայ-բելառուսական արտադրություն

Վերադարձ լուրերի բաժին

21:55 , 12 Մարտ 2020

Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստում բելառուսական կողմն առաջարկել է Հայաստանում ստեղծել վերելակների համատեղ արտադրություն: Այդ մասին ասել է Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան: «Երկրում այս պահին բավականին ակտիվ փոխվում են բարձրահարկ շենքերի վերելակները: Այդ արտադրությունը ստեղծելուց հետո հնարավոր կլիներ նաև ետսերվիսային ծառայություններ մատուցել»,- ասաց Դրոժժան:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ Հայաստանում վերելակների արտադրությունը կարող է դառնալ առաջնային ուղղություններից մեկը: «Վերելակների արտադրության ստեղծման հնարավորությունը կախված է Երևանի քաղաքապետարանի կողմից համակարգվող բազմաբնակարան շենքերում վերելակային տնտեսության մեծ ծրագրի հետ: Մեր բելառուս գործընկերներին առաջարկել ենք և ներկայացնում ենք բոլոր այն հնարավորությունները, որոնք կքննարկվեն մրցակցային հիմունքներով: Այդ քննարկումները տարբեր ձևաչափերով ընթանում են, և երբ դրա իրականացման հնարավորությունները մրցակցային տեսանկյունից իրագործելի լինեն, ապա մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր բելառուս գործընկերները Հայաստանում գտնեն աջակցություն իրենց ծրագիրն իրականացնելու համար»,- ընդգծել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի»

Վարչապետը հանդիպել է խոշոր ընկերությունների ղեկավարներին:

Դադարեցվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև օդափոխադրումները

Ռուսաստանի կառավարությունը որոշել է մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնել է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը: