Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հնարավոր է՝ հավկիթի շուկայում գերիշխող դիրքի չարաշահում է եղել

Վերադարձ լուրերի բաժին

11:18 , 11 Մարտ 2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է «Ձվի շրջանառության ոլորտում որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ հարուցված վարչական վարույթում առկա փաստական հանգամանքների վերաբերյալ» հարցը: Այդ մասին հայտնել է ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

2020 թվականի փետրվարի 20-ին Հանձնաժողովը վարույթ էր հարուցել 7 ընկերությունների` «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի նկատմամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության հատկանիշներով:

ՀՀ ՏՄՊՊՀ մրցակցության պաշտպանության վարչության գերիշխող դիրքի և հակամրցակցային համաձայնությունների վերահսկողության բաժնի պետ Հայկ Սարգսյանը նշել է, որ հանձնաժողովը ձվի շրջանառության ոլորտում տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել էր արտադրող ընկերություններին, խոշոր առևտրային ցանցերին, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ, ՍԱՏՄ և էկոնոմիկայի նախարարությանը: Վերնոշյալ 7 ընկերություններում նաև դիտանցումներ են կատարվել: Արդյունքում՝ ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկվել են շուկայի ծավալները, ուսումնասիրվել են ձվի արտադրություն իրականացնող տնտեսավարողների իրացման գները, ուսումնասիրվել և համադրվել են խոշոր առևտրային ցանցերի ձեռքբերման և իրացման գները, հավի ձվի ինքնարժեքը և այլն:

Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ ձվի գնի անկման առաջին ազդակից հետո, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները հիմք ընդունելով, հանձնաժողովն արագ արձագանքել է, ձեռք է բերվել համապատասխան տեղեկատվությունը՝ որոշելու դաշտում խաղացողների տեղադիրքը և նրանց արտադրական ծավալները, այնուհետև փաստացի դիտանցումներ են իրականացվել ընկերությունների պահեստներում՝ գույքագրում իրականացնելու նպատակով: ՏՄՊՊՀ նախագահի պարզաբանմամբ՝ ընկերությունները ձվի գնի անկումը պայմանավորում են գերարտադրությամբ: Նա հավելել է, որ ընթացքում հայտնաբերվել են նաև խնդիրներ, ձվի չմակնշման կամ սխալ մակնշման առումով, ինչի վերաբերյալ տեղյակ են պահվել ՍԱՏՄ-ի գործընկերները, որոնք համապատասխան գործողություններ են իրականացրել և չհամապատասխանող ձուն ոչնչացրել են: Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ մտահոգություններ կային նաև առևտրային ցանցերում վաճառվող ձվի մակնշման վերաբերյալ: Դրա հետ կապված հսկիչ գնում է իրականացվել, ապրանքն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության, որոնց արդյունքներն արդեն ստացվել են, հրավիրվել է համապատասխան մասնագետ: Շուկայում հանձնաժողովի արձանագրած ամենացածր գինը եղել է 14 դրամը, խոշոր առևտրային ցանցերում՝ 17 դրամը:

«Հնարավոր խախտումը, որի շրջանակում տեղի է ունենում վարույթը, ամենածանրն է՝ հակամրցակցային համաձայնություն և/կամ գերիշխող դիրքի չարաշահում, որի համար նախատեսված է տուգանք նախորդ տարվա շրջանառության կամ հասույթի 10 տոկոսի չափով, իսկ եթե կա հակամրցակցային համաձայնություն, հանցագործության հատկանիշներ լինելու պարագայում կարող է ընդհուպ քրեական գործ հարուցվել: Բավականին ծանր խախտում է, և մենք պետք է մեր գործողություններում լինենք զգուշավոր և զուսպ, որպեսզի խնդիրը լուծելու փոխարեն չվնասեք»,- նշել է Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ հանձնաժողովն նախօրեին գործով առաջին լսումն է արել, եթե անհրաժեշտություն լինի ևս մեկ լսում տեղի կունենա, որից հետո որոշում կկայացվի և կներկայացվի հանրությանը:
Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: