Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հնարավորություն է տրվում մինչև 6 ամիս հետաձգել հիփոթեկի մարումները

Վերադարձ լուրերի բաժին

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն»-ը և «Բնակարան Երիտասարդներին»-ը կենտրոնական բանկի միջոցով հայտարարություն են տարածել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

««Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծում իրենց ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչ 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։ Հիշյալ հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն վարկը տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը։

Միևնույն ժամանակ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ վարկառուներին հորդորում են ֆինանսական դժվարությունների բացակայության պարագայում կատարել վարկերի գծով ամսական վճարումներն ամբողջ ծավալով, ինչպես նաև հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել օնլայն՝ առանց ֆինանսական կազմակերպություններ այցելելու»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: