Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հնարավորինս արագ պետք է մշակվեն գյուղացիներին վարկային տույժ, տուգանքներից ազատելու մեխանիզմներ. Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:57 , 17 Մայիս 2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է մի շարք հրատապ հարցերի:

Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից հետաքրքրվել է վերջերս մարզերում տեղի ունեցած կարկտահարության վնասի ծավալների մասին: Գյուղնախարարը տեղեկացրել է, որ այս տարի կարկտահարության առաջին դեպքերը գրանցվել են մայիսի 8-ին, տուժել են Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզի համայնքները: Ըստ նախարարի՝ ընդհանուր վնասված տարածքը Արագածոտնի մարզում նախնական գնահատականներով կազմել է մոտ 350 հա: «Վնասի չափը, կախված համայնքից, 20-80 տոկոս է կազմել: Ամենաշատը տուժել է Արագածավանը՝ մինչև 80 տոկոս: Վնասված մշակաբույսը հիմնականում միրգ, պտուղ է: Արմավիրի մարզում վնասը ավելի քիչ է՝ 30 հա: Կարծում եմ, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կունենանք կորուստների դրամական կոնկրետ գնահատականը»,-ասել է Արթուր Խաչատրյանը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վնասների չափի վերաբերյալ հստակ տեղեկատվությունը քննարկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ: «Փաստորեն մենք կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում հակակարկտային արդյունավետ համակարգ չունենք: Սա լուրջ խնդիր է: Տարօրինակ է, անկեղծ ասած, որովհետև շատ երկար ժամանակ անընդհատ ասվում էր, որ այս ոլորտում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ունենան, բայց, ցավոք, դրանք տեղի չեն ունեցել: Այստեղ պետք է նաև հասկանալ, թե ինչն է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները չեն օգտվում հակակարկտային ցանցեր տեղադրելու հնարավորությունից: Ենթադրում եմ՝ կարելի է կռահել, պատճառները ֆինանսական են, և մենք լրջագույն խնդիր ունենք»-նշել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով գյուղվարկերին, նշել է, որ գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա, որն ավելի է ծանրացել տույժ, տուգանքներով: «Երեկ մենք Կենտրոնական բանկի նախագահի հետ այս թեմայով քննարկում ենք ունեցել: Խնդրում եմ, որ առաջիկայում հնարավորինս արագ այդ մեխանիզմները մշակենք, որպեսզի գյուղացիներին վարկային տույժ, տուգանքներից ազատենք: Նաև անհրաժեշտ է քննարկել վարկային պատմության հետ կապված համաներման հնարավորությունը, որպեսզի մարդիկ կարողանան վարկեր ստանալ և իրենց այգիները, տնտեսությունը պաշտպանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և առաջարկել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին ակտիվ մասնակցել այդ քննարկումներին՝ խնդրի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ ներկայացնելու և ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է

Հանրահավաքի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ երթով Արցախի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Մերկելը գալիս է Հայաստան. Պաշտոնական

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Բարեփոխումները ֆորսաժի ենթարկելու ժամանակը

100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան