Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հյուրանո՞ց, թե՞ բարեկամի տուն. որն են նախընտրում Հայաստան այցելող զբոսաշրջիկները

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 08 Սեպտեմբեր 2016

Շարունակում ենք զբոսաշրջության ոլորտի ուշագրավ ցուցանիշների ներկայացումը։

Այս անգամ կխոսենք այն մասին, թե որտեղ են նախընտրում մնալ Հայաստան այցելող զբոսաշրջիկները՝ հյուրանոցներո՞ւմ, թե՞ վարձով տներում կամ բարեկամների մոտ։

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելած 501118 զբոսաշրջիկներից 73976-ը հանգրվանել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հոսթելներ և այլն), 427142-ը` բարեկամի կամ հարազատի տանը, վարձով  տրվող բնակարաններում և այլն։

Ինչպես տեսնում եք, Հայաստան այցելողների մեծ մասը՝ 85%-ը, հյուրանոցների փոխարեն նախընտրում է վարձով բնակարանները կամ բարեկամների տները։ Պատճառը ոչ միայն հյուրանոցների գներն են, այլ նաև այն, որ ՀՀ այցելող և զբոսաշրջիկ հաշվառվող անձանց մեջ շատ են մեր հայրենակիցները, ովքեր գալիս են իրենց հարազատներին տեսակցության և հենց նրանց մոտ էլ մնում։

Այս հարաբերակցության մեջ հյուրանոցների կշիռը միշտ էլ փոքր է եղել, սակայն նախորդ տարիներին ավելի է նվազել։ Ստորև բերված գծապատկերում ներկայացված է այդ հարաբերակցությունը 2011-2016թթ. առաջին կիսամյակների համար։

tourist-3-kshri-popox

Ինչպես տեսնում եք, 2011 թվականի 1-ին կիսամյակում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանած մարդկանց տեսակարար կշիռը 19.6% էր, 2012 թվականին այն անգամ աճել է մինչև 22.1%, իսկ հետո նվազել։ 2011 թվականինն ՀՀ այցելած 267352 զբոսաշրջիկներից 52455-ը հանգրվանել են հյուրանոցներում, 214897-ը՝ այլ վայրերում։

Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, ներկայացնենք նաև, թե վերջին 6 տարիների ընթացքում տոկոսային առումով ինչպես է փոխվել ՀՀ այցելող ընդհանուր զբոսաշրջիկների թիվը, և հյուրանոցային ու «բարեկամային» զբոսաշրջությունը՝ առանձին-առանձին։

tourist-2-ach

 

2011 թվականի առաջին կիսամյակում զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2010-ի առաջին կիսամյակի համեմատ աճել էր 29.2%-ով։ Այդ թվում, հյուրանոցներում հանգրվանած անձանց թիվը գրեթե կրկնապատկվել էր (շուրջ 96% աճ)։

Հաջորդ տարի աճի տեմպը նվազեց մինչև 5.1%, սակայն հյուրանոցները նախընտրողների աճի տեմպն ավելի բարձր էր՝ 18.1%։

Իսկ 2013-ին պատկերը փոխվեց։ Ընդհանուր զբոսաշրջությունն ունեցավ 50.5% աճ, սակայն հյուրանոցներում հանգրվանող զբոսաշրջիկների թիվն աճեց ընդամենը 3.2%-ով։ Փոխարենը, վարձով տրվող բնակարաններում և բարեկամների տանը հանգրվանողների թիվն ավելացավ 63.9%-ով։

2014-2016թթ. առաջին կիսամյակներում հյուրանոցային և ոչ հյուրանոցային զբոսաշրջության աճի տեմպերը համաչափ են եղել և շատ չեն տարբերվել։ Հնարավոր է, սա այն պատճառով է, որ պահանջարկի աճի արդյունքում վարձով տրվող բնակարանների գները աճել են։

Սակայն այս թվերը խոսում են այն մասին, որ մեր հյուրանոցները լուրջ մրցակիցներ ունեն՝ ի դեմս վարձով տների, և պետք է վերանայեն իրենց սակագնային քաղաքականությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։

«Ավելի խիստ վարչարարությունը կիրառվում է ռիսկային համարվող հարկատուների դեպքում». Արմեն Սաֆարյան

Հարցազրույց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանի հետ