Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագիրը լուրջ հետաքրքրություն է ներկայացնում VINCI ընկերությունների խմբի համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

19:15 , 16 Հունվար 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 16-ին հանդիպել է ֆրանսիական Vinci ընկերությունների խմբի Vinci Constructions և Vinci Concessions կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ: Vinci–ն շինարարական և կոնցեսիոն ոլորտի համաշխարհային առաջատար է, որը գործում է ավելի քան 110 երկրներում: Նախարարը ողջունել է հյուրերին` նշելով, որ լիահույս է, որ թե´ կազմակերպության մուտքը հայկական շուկա և թե´ կողմերի միջև համագործակցությունը կհաջողի:

Կազմակերպության Բիզնեսի զարգացման պատասխանատու Էլի Իսկանդերը ներկայացրել է ընկերության հիմնական մոտեցումները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շուրջ:

Vinci Concessions-ի Տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Լուկաս Պանոսը նշել է, որ Հյուսիս-հարավը ռազմավարական նշանակության ծրագիր է, որը լուրջ հետաքրքրություն է ներկայացնում կազմակերպության համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հուշագիր կկնքվի Հայաստանի կառավարության և Vinci կազմակերպության միջև, ըստ որի` կողմերը կփոխանակվեն ահնրաժեշտ տեղեկատվությամբ և կուրվագծվի կազմակերպության հետագա ներգրավվածության հնարավորությունները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը սպառողներին հորդորում է ստուգել ՀԴՄ-ների հավաստիությունը

Կանխիկ գործարքների դեպքում ՊԵԿ-ը սպառողներին հորդորում է ստուգել ՀԴՄ-ների հավաստիությունը

«Մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին:

Տեսախցիկների ֆիքսած որ խախտումների դեպքում վարորդները կազատվեն պատասխանատվությունից (ցանկ)

ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: