Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ-3-ում լայն թափով վերսկսվում է շինաշխատանքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:03 , 10 Ապրիլ 2019

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ում լայն թափով վերսկսվում են շինաշխատանքները: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում ապրիլի 9-ին տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի պատվիրակության, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկութան ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Տրանշ-3-ի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կառուցվող ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցեր։

Կապալառու կազմակերպությունը նշել է, որ եղանակային պայմանների բարելավմանը զուգընթաց իրենք լայն թափով վերսկսել են շինաշխատանքները։ Շինարարության ընթացքն արագացնելու և առաջընթաց ապահովելու նպատակով համալրել են անհրաժեշտ ռեսուրսները։

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: