Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին կարևոր է տարածաշրջանի կայունության ամրապնդման համար

Վերադարձ լուրերի բաժին

02:57 , 27 Մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Իին: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ կառավարության մամուլի ծառայությունից:

Կառավարության ղեկավարը կարևորել է այսօր Երևանում Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների կողմից «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրումը, որը կնպաստի ոչ միայն հումանիտար, այլև գործարար կապերի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը: Այս համատեքստում վարչապետն առաջարկել է համատեղ քննարկել նաև օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հեռանկարները:

Անդրադարձ է եղել ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, մեքենաշինության ոլորտներում, գործարար շրջանակների համար արտահանման շուկաների ընդլայնման և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորություններին:

Զրուցակիցները կարևորել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման գործում համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունն այն դիտարկում է ոչ միայն որպես ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման ծրագիր, այլև հաղորդակցության միջանցքի ձևավորման հնարավորություն, որը կարևոր օղակ կարող է հանդիսանալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում: Վան Ին իր հերթին նշել է, որ Չինաստանը հետաքրքրված է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման գործում մասնակցությամբ՝ հաշվի առնելով ծրագրի կարևորությունը ինչպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, այնպես էլ տարածաշրջանային զարգացման և կայունության ապահովման հարցում:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է իրականացնում տեխնոլոգիական արտադրությունը խթանելու ուղղությամբ, և այս առումով հետաքրքրված է նաև ՏՏ ոլորտում համագործակցության խորացմամբ: Նիկոլ Փաշինյանը հրավիրել է չինաստանյան ընկերություններին՝ մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք ՏՏ Համաշխարհային համաժողովին: Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ Չինաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտն առաջանցիկ տեմպերով զարգանում է, և ծանոթ լինելով այս բնագավառում Հայաստանի ունեցած ներուժին, պատրաստ են քննարկել փորձով փոխանակվելու, գործակցությունը զարգացնելու հեռանկարները: Վան Ին շնորհակալություն է հայտնել ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու հրավերի համար և նշել, որ Չինաստանը կդիտարկի մասնակցության հնարավորություններն ու մակարդակը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: