Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հյուսիս–հարավի ենթակապալառուները չեն վճարվել հիմնական կապալառուի կողմից

Վերադարձ լուրերի բաժին

01:20 , 31 Մայիս 2019

Հյուսիս-Հարավ ճանապարհը փակած ենթակապալառու ընկերությունները չեն վճարվել իսպանական «Կորսիան Կորվիամ» կապալառու ընկերության կողմից, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իր պարտավորությունները կատարել է։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը՝ խոսելով Հյուսիս-Հարավի Աշտարակ-Ուջան ճանապարհահատվածում բողոքի ցույց անող շինարարական ընկերությունների մասին, որոնք պահանջում են վճարել սեպտեմբերից չվճարված գումարները։

«Ենթակապալառուները չեն վճարվել հիմնական կապալառուի կողմից, աշխատակիցներն էլ չեն վճարվել գործատուների կողմից։ Հիմնական կապալառուն «Կորսիան Կորվիամ» ընկերությունն է, որը իրականացնում էր Տրանշ 2-ի հիմնանորոգման աշխատանքները, աշխատանքները, սակայն, երկար ժամանակ է դադարեցված են, կա անհամաձայնություն նախարարության եւ կազմակերպության միջեւ։ Պետք է նշեմ, որ նախարարությունն իր պարտավորությունները կատարել է, բոլոր վճարումները իսպանական ընկերությանն արվել է, սակայն ընկերությունը չի վճարել իր ենթակապալառուներին»,- նշեց փոխնախարարը։

Հարցին՝ նախարարությունը ինչ լուծումներ է առաջարկում իրավիճակից դուրս գալու համար, նա պատասխանեց. «Մենք գրեթե ամեն շաբաթ հանդիպում ենք ենթակապալառուների հետ, փորձում են լուծումներ գտնել։ Իսպանական ընկերության հետ քննարկումների ժամանակ ենթակապալառուների վճարումն օրակարգի առաջին տեղում է եւ նախապայմանն է»։

Փոխնախարարը մանրամասնեց, որ «Կորսիան Կորվիամ» ընկերությունը սնանկության գործընթացում է. «Իսպանական ընկերությունը ֆինանսական դժվարություններ ունի, գտնվում է սնանկության գործընթացի մեջ, մենք փորձում ենք իրենց հետ բանակցելով հարցին լուծում տալ Սնանկության գործընթացը 2 տարի է, ինչ կա, նոր չէ։ Անցած տարվա ընթացքում որոշակի աշխատանքներ արել են, մենք վճարել ենք»։

Տրանշ 2-ի շինարարության ավարտը նախատեսված էր 2019–ի հուլիսին եւ ըստ էության չեն հասցնի իրականացնել, սակայն, փոխնախարարի խոսքով, հիմնական շահագրգռվածությունը, որ շարունակեն իսպանական ընկերության հետ պայմանագիրը, կապված է այն հանգամանքի հետ, որ եթե խզեն պայմանագիրը, երկար վեճի՝ արբիտրաժային փուլ կսկսի, հնարավոր է՝ 2-3 տարի նոր կազմակերպություն չներգրավվի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ:

ՀԴՄ կտրոն չտպելը զինվորի հացը գողանալ է. Փաշինյան

Վարչապետի խոսքով՝ մեր բիզնեսի խնդիրն այն է, որ ստանդարտները միշտ ամենացածրի վրա են դրվում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումների՝ շուկայի ամենացածր սակագինը

Հնարավոր է փոխանցումներ իրականացնել անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին և Ռուսաստանում դրամական փոխանցումը ստանալ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։