Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ 328 համայնքների միավորմամբ կձևավորվի 34 համայնք. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց համայնքների խոշորացման ծրագիրը

Վերադարձ լուրերի բաժին

14:54 , 09 Հունիս 2017

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց համայնքների խոշորացման ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 57, դեմ՝ 24 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ հարկավոր է հնարավորինս կարճ ժամկետում համապարփակ վերլուծություն ունենալ, թե ինչ արդյունքներ են տվել համայնքների խոշորացման փորձնական ծրագրերը՝ հասկանալու համար, թե որքանով է արդյունավետ խոշորացման ճանապարհով գնալը: «Սա այն հարցն է, որտեղ չի կարելի զգացմունքային դաշտում որոշումներ կայացնել: Մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ արդյունքների է հանգեցնելու այս գործընթացը: Մենք, ինչպես առաջին ընթերցման պարագայում, այնպես էլ հիմա, չենք մասնակցելու քվեարկությանը»,- ասաց Փաշինյանը:

«Ծառուկյան» խմբակցությունը, ինչպես առաջին ընթերցման դեպքում, այնպես էլ երկրորդ ընթերցմամբ, մասնակցեց քվեարկությանը և դեմ քվեարկեց:

Համայնքների խոշորացման նոր ծրագրով Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնքներ կմիավորվեն, ինչի արդյունքում կձևավորվի 34 համայնք: Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 34 ծրագրեր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Ախթալա, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքային փնջերում:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 91, դեմ՝ 1 պատգամավոր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ առաջարկ՝ ոսկու գրավով վարկեր ունեցող հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը մինչև 30%

Նշանակվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նոր տնօրեն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը հանդիպեց աշխատակիցների հետ