Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ 14-րդ վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը

Վերադարձ լուրերի բաժին

21:15 , 08 Սեպտեմբեր 2016

Եվ այսպես, մամուլում շրջանառվող լուրերը այսօր երեկոյան պաշտոնապես հաստատվեցին. Հայաստանի Հանրապեպետության վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին կփոխարինի «Հայռուսգազարդ» ընկերության նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ, ներկայումս «Գազպրոմբանկի» փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյանը։

Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ նիստում նախ ընդունվել է Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, ապա խննարկվել հաջորդ վարչապետին երաշխավորելու հարցը։ Արմեն Աշոտյանի խոսքւվ,  ԳՄ-ին ներկայացվել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը և արդեն ՀՀԿ խորհրդի նիստին՝ նրա թեկնածության քաղաքական հիմնավորումները։

Ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ հենց Կարեն Կարապետյանի վրա։

Այս հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ հաշվի առնելով Կարեն Կարապետյանի գործունեությունը՝ տեղական ինքնակառավարման համակարգում, ինչպես նաև տնտեսական, կոմունալ և բազմաթիվ այլ ոլորտների խնդիրներին քաջատեղյակ լինելը, հաշվի առնելով իր կառավարչական հմտությունները, իր բնավորության համապատասխան մի շարք գծեր, որոնք թույլ կտան առաջնորդել փոփոխությունները՝ ՀՀԿ-ն տվել է իր վստահության մանդատը Կարեն Կարապետյանին:

ՀՀԿ փոխնախագահը նաև հիշեցրեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը ըստ Սահմանադրության նշանակում է նաև կառավարության հրաժարական։ Ըստ Աշոտյանի՝ քաղաքական փոփոխությունները, բացի սահմանադրական պահանջ լինելուց, նաև հասարակական ակնկալիք են և պահանջ։  Եվ ՀՀԿ-ն որոշում է կայացրել նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ։

Նոր կառավարության կազմի վերաբերյալ Արմեն Աշոտյանը ոչինչ չասաց, միայն նշեց, որ այն ձևավորվելու է Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում։ Ինչ վերաբերվում է արդեն նախկին վարչապետին, ապա Հովիկ Աբրահամյանը շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ՝ ՀՀԿ կազմում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ