Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում  ԵԶԲ ներկայացուցչության տնօրենին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

12:58 , 25 Մայիս 2018

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին:

Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրենը շնորհավորել է Ատոմ  Ջանջուղազյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համագործակցության, ինչպես նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի շրջանակներում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը:  Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնման ուղղություններին և հեռանկարներին, թե՛ մասնավոր հատվածում, և թե՛ պետական աջակցությամբ ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում կարևորվել է ընթացիկ արդյունավետ գործակցությունը Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տարբեր նախաձեռնությունների շրջանակներում:

Նախարար Ջանջուղազյանը ողջունել է  մասնավոր հատվածում նոր ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված ջանքերը:

Եվրասիական զարգացման բանկը հիմնադրվել է 2006 թվականին Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից:  Հայաստանի Հանրապետությունը Բանկին միացել է 2009թ.:

Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։

Քննարկվել են հարկային համակարգի բարեփոխմանն ուղղված նախագծեր

Նախատեսվել է շահութահարկի բեռի նվազում՝ 20 տոկոսի փոխարեն սահմանվում 18 տոկոս շահութահարկ: Եկամտահարկը համահարթեցվում է՝ կկազմի 23 տոկոս, որը տարեցտարի կնվազի մինչեւ 20 տոկոս: Յուրաքանչյուր տարի ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափը կբարձրանա:

Երևանում կստեղծվի թեթև արդյունաբերության ուսուցման և ծառայությունների մատուցման կենտրոն

Նախատեսված կենտրոնը հնարավորություն կտա արտահանման շուկաներում ապահովել մրցունակ արտադրանք՝ պատրաստելով որակավորված մասնագետներ՝ ոլորտի ընկերություններին համապատասխան ծառայությունների մատուցման նպատակով: