Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ընդունել է MAYKOR ընկերության ներկայացուցիչներին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:48 , 19 Ապրիլ 2018

«Հայաստանի թվային փոխակերպում 2018-2030» ծրագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ընդունել է ՏՏ աութսորսինգի շուկայում խոշորագույն MAYKOR ռուսական ընկերության ներկայացուցիչներին` ընկերության գործադիր փոխնախագահ Դենիս Սայենկոյի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի թվային փոխակերպման բնագավառում համագործակցության հեռանկարները:

Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ֆինանսների նախարարության գործառույթների շրջանակներում գտնվող թվայնացման ենթակա ոլորտները` բյուջետավորում, գանձապետական ոլորտ, պետական գնումներ, հաշվապահական հաշվառում, պետական պարտքի կառավարում և այլն:

Ըստ ընկերության մասնագետների` ֆինանսների կառավարման պետական տեղեկատվական համակարգի մշակման և ներդրման նախագծի նպատակն է ՀՀ կառավարության ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացումը: Սա ենթադրում է տեղեկատվական տարբեր համակարգերի փոխարինում մեկ միասնական հարթակով, ֆինանսական համակարգի թվային փոխակերպման և վերաձևավորման ընթացքում բիզնես գործընթացների փոփոխությունների ապահովում, ծառայությունների հասանելիության, թափանցիկության և հավաստիության բարձրացում և այլն:

Առարկայական քննարկումներից հետո Վարդան Արամյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ներկայացվող նախագծի շրջանակներում, գտնել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները և համատեղ ջանքերով զարգացնել դրանք:

MAYKOR-ը խոշորագույն ընկերություն է ՏՏ աութսորսինգի և բիզնես գործընթացների ռուսաստանյան շուկայում: Ընկերությունը մտնում է համաշխարհային աութսորսինգի առաջատար 100 ընկերությունների մեջ: Ամբողջ Ռուսաստանի տարածքում տնօրինելով սեփական մասնաճյուղային ցանցը՝ MAYKOR-ը ծառայություններ է մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով: MAYKOR-ի հաճախորդ է հանդիսանում ավելի քան 1200 կազմակերպություն: Դրա կազմի մեջ են մտնում GMCS և BTE ընկերությունները: Ընկերության անձնակազմը բաղկացած է ավելի քան 6000 որակյալ մասնագետներից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արա Վարդանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում կլինի ևս 3 տարի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում Արա Վարդանյանն ընտրվեց ևս 3 տարի ժամկետով:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում  ԵԶԲ ներկայացուցչության տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին:

ՊԵԿ-ը սպառողներին հորդորում է ստուգել ՀԴՄ-ների հավաստիությունը

Կանխիկ գործարքների դեպքում ՊԵԿ-ը սպառողներին հորդորում է ստուգել ՀԴՄ-ների հավաստիությունը