Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ ֆինանսական համակարգի ակտիվներ. բանկերի և մյուս կազմակերպությունների կշիռները (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

09:09 , 06 Նոյեմբեր 2017

2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տնտեսական աճի տեմպի արագացման և արտաքին հատվածից ստացվող եկամուտների կայունացման հեռանկարների ներքո ֆինանսական համակարգի մասնակիցները պահպանել են ֆինանսական միջնորդության ծավալների ու շրջանակների ընդլայնման ռազմավարությունը:  Ֆինանսական համակարգի ակտիվների ու ՀՆԱ-ի և վարկերի ու ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշները կիսամյակի վերջին կազմել են համապատասխանաբար 89.0% և 50.0%: Այս մասին նշվում է 2017 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունում։

Ֆինանսական համակարգի խոշորագույն մասը ներկայացնում է բանկային համակարգը, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ընդհանուր ակտիվների 87.3%-ը:

fin-stab-1

Ֆինանսական համակարգի ակտիվների 9.2%-ը բաժին է ընկնում վարկային կազմակերպություններին, 1%-ը՝ ապահովագրական ընկերություններին, 1.4%-ը՝ ներդրումային ընկերություններին։

Ինչպես տեսնում եք ստորև բերված գծապատկերում, 2012-2016թթ. ակտիվների միջին տարեկան աճը ամենաբարձր եղել է վարկային կազմակերպությունների գծով (մոխրագույն դաշտ)։ Իսկ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ամենից շատ աճել են ներդրումային ընկերությունների ակտիվները։

fin-stab-2

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. քննարկվելու է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստը:

Հայաստանի բանկերն այս տարի ռեկորդային շահույթ են գեներացնում (գծապատկեր)

2018 թվականի հունվար-սեպտեմբերին 17 բանկերը միասին գեներացրել են ավելի քան 51 մլրդ դրամ զուտ շահույթ