Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ ֆինանսական համակարգի ակտիվների 88.4%-ը բաժին է ընկնում բանկերին

Վերադարձ լուրերի բաժին

15:01 , 29 Ապրիլ 2017

2016 թվականին ՀՀ ֆինանսական համակարգում արձանագրվել են կայուն զարգացման միտումներ` ապահովվել է հիմնական հաշվեկշռային ցուցանիշների զգալի աճ: Ֆինանսական համակարգի ակտիվների ու ՀՆԱ-ի հարաբերակցության և տնտեսությանը տրամադրված վարկերի ու ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշները նախորդ տարվա համեմատ ավելացել են համապատասխանաբար 12.3 և 6.6 տոկոսային կետով` կազմելով 89.1% և 50.0%: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի տարեկան հաշվետվության մեջ։

Ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը բանկային համակարգն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների 88.4%-ը (տես գլխավոր նկարը):

2016 թ. բանկային համակարգի ակտիվներն ավելացել են 15.6%-ով, ընդհանուր կապիտալը՝ 27.1%-ով, իսկ պարտավորությունները՝ 13.5%-ով` տարեվերջին կազմելով, համապատասխանաբար, 3 տրլն 994.5 մլրդ դրամ, 653.6 մլրդ դրամ և 3 տրլն 341.0 մլրդ դրամ:

Տնտեսությանը տրամադրված վարկերն ավելացել են 15.4%-ով և տարեվերջին կազմել 2 տրլն 319.5 մլրդ դրամ:

ՀՀ ԿԲ ներկայացվող վերահսկողական հաշվետվությունների համաձայն` բանկային համակարգն աշխատել է շահույթով. ըստ ակտիվների (RoA) և ըստ կապիտալի (RoE) շահութաբերության ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 0.9% և 5.7%:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Շաբոյանը կանխատեսում է կարագի էժանացում առաջիկա 1-2 ամիսներին

Առաջիկա ամիսներին հայաստանյան շուկայում կանխատեսվում է կարագի գների նվազում:

ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանի աշխատանքները