Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ քարտատերերը կկարողանան դրամական փոխանցումները ստանալ «Օդնոկլասնիկի»-ի միջոցով

Վերադարձ լուրերի բաժին

15:51 , 23 Օգոստոս 2016

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր MasterCard և Maestro քարտապաններին, որ MasterCard միջազգային վճարային համակարգը և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը առաջարկում են Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր այդ թվում նաև Հայաստան,  դրամական փոխանցումների նոր պարզ, հարմարավետ և անվտանգ միջոց՝ «Օդնոկլասնիկի” սոցիալական ցանցի միջոցով:

Դրամական փոխանցումների տվյալ ծառայությունը «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում թողարկվել է 2016թ.-ի հուլիսին ՎՏԲ24-ի և «Մուլտիկարտա» պրոցեսինգային ընկերության միջոցով:

MasterCard վճարային համակարգի քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում ստանալ փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունից անմիջապես իրենց MasterCard և Maestro քարտերին: Նոր հնարավորության շնորհիվ, ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ փոխանցում ստացողը կխնայեն իրենց ժամանակը և միջոցները` իրականցնելով և ստանալով դրամական փոխանցումներ անկանխիկ եղանակով՝ շուրջօրյա և ցանկացած վայրից, առանց բանկի մասնաճյուղեր այցելելու:

Այն ամենը, ինչ անհրաժեշտ է անել ուղարկողին՝ դա ընտրել փոխանցման ստացողին «Օդնոկլասնիկի» կայքում ընկերների ցանկից, կամ մուտք գործել ստացողի պրոֆիլ, ապա ընտրել քարտը, որից պետք է ելքագրվեն դրամական միջոցները և նշել գումարը: Փոխանցումն ուղարկողին անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը: Ծառայությունը ներկայացված է ինչպես «Օդնոկլասնիկի» կայքի վեբ տարբերակում, այնպես էլ iOS և Android համար նախատեսվաց բջջային հավելվածներում: Գործարքի նվազագույն գումարը 500 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազար ռուբլի:

Փոխանցումը ստանալու համար ստացողը պետք է մուտք գործի իր պրոֆիլ, ապա «Փոխանցումներ» բաժին,  սեղմի «Ստանալ փոխանցումը» և մուտքագրի իր MasterCard քարտի համարը, որից հետո դրամական փոխանցման գումարը անմիջապես կհաշվեգրվի ստացողի քարտին:  Տվյալ փոխանցումները անվճար են ստացողի համար, իսկ ներկա պահին անվճար են նաև ուղարկողի համար՝ ռուսական Mastercard և Maestro քարտապանների համար ընթացող ակցիայի շրջանակներում: Բացի այդ, Mastercard և Maestro քարտերի վրա  փոխանցումներ հաշվեգրելիս, ստացողը կստանա 30 «OK»՝ ներքին արժույթ, որը կարելի է ծախսել սոցցանցի ներսում վճարովի ծառայությունների գնման համար:

Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլիով: Մեկ այլ արժույթով քարտի վրա գումարի հաշվեգրման դեպքում, դրամային միջոցները կփոխարկվեն ստացողի քարտը թողարկող բանկի փոխարժեքով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2019-ին հաջորդող տարիներին տնտեսական քաղաքականությունը պետք է տանի նրան, որ ՀՆԱ-ի տարեկան աճը լինի ոչ պակաս, քան 5%-ը. Տիգրան Խաչատրյան

Տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացումը

«Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ

«Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց, որ այս միջոցառումն իրականացվում է ոչ միայն ոլորտի մասնավոր ընկերությունների բիզնեսի զարգացման համար…

ՊԵԿ-ը ստուգողական միջոցառումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ