Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ տնտեսվարողները կկարողանան մասնակցել Ռուսաստանի տարածքում պետգնումներին

Վերադարձ լուրերի բաժին

11:49 , 14 Մայիս 2019

Այսուհետ Ռուսաստանի, Հայաստանի և Ղրղզստանի տնտեսավարող սուբյեկտների և պետական իրավասու մարմինների անդրսահմանային տեղեկատվական համագործակցության ժամանակ կարող են օգտագործվել էլեկտրոնային թվային ստորագրության ազգային կրիպտոգրաֆիկ ստանդարտներ: Այդ մասին իր ֆոյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարաի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: «Այսպիսով, ՀՀ տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն են ստանում մասնակցելու ՌԴ տարածքում կազմակերպվող պետական գնումներին։ Մասնակցության նախապայման է նաև իրավաբանական անձանց էլեկտրոնային կնիք ունենալը, ինչի կապակցությամբ համապատասխան օրենսդրական նախագիծը շրջանառվում է»,- ընդգծել է Օհանյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը: