Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ տնտեսությունը միասնական է, չի կարելի բաժանարար գիծ քաշել՝ մինչև 2018 թ. և դրանից հետո

Վերադարձ լուրերի բաժին

23:24 , 13 Նոյեմբեր 2019

Տարին կամփոփենք մոտ 7 տոկոս տնտեսական աճով, ընդ որում՝ ներառական տնտեսական աճի միտումը գալիս է դեռևս 2017 թ.: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել տնտեսագետ, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Նրա կարծիքով՝ կարևոր միտում է վերամշակող արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի և սպասարկման ոլորտների աճը՝ ի հակադրություն հանքարդյունաբերության ոլորտի ավանդական գերակշռության. «Այսօր պետք է մտածել գիտատար, աշխատատար, բարձրտեխնոլոգիական ոլորտների մասին: Կարևոր է շինարարության ոլորտը՝ այն և՛ ներդրում է, և՛ աշխատատեղ»:

Ըստ տնտեսագետի՝ ամենազարգացած տնտեսություններն էլ ունեն ստվեր, առանց դրա անհնար է: «Մեր գյուղատնտեսությունը ստվերային է, շինարարության կամ ծառայությունների ոլորտում մեծ ստվեր կա, ընդ որում՝ խոսքն ավելի շատ փոքր տնտեսվարողների մասին է: Սա ռեժիմ է, որին տնտեսությունը հարմարվել է, չի կարելի կացնով կոտրել այն»,- կարծում է Բագրատ Ասատրյանը:

«Լավ է, որ բյուջեն հավաքագրվում է, բայց այն պետք է նաև արդյունավետ ծախսել, մի բան, որը չկա: 9 ամսվա ցուցանիշով մենք ունենք պրոֆիցիտ, բայց մենք պետք է լինենք դեֆիցիտային: ՀՀ-ն մեկն է, ՀՀ տնտեսությունը միասնական է, չի կարելի բաժանարար գիծ քաշել՝ մինչև 2018 թ. և դրանից հետո: Եթե դրական լուծումներ են եղել, օգտվեք դրանցից: Հեղափոխական գնահատականների պահն անցել է»,- ասել է Ասատրյանը: Նա հավելել է, որ պետությունը պետք է ձգտի բյուջետային ծրագրերն իրականացնել. «Մենք մեր հարկերը տալիս ենք, որ պետությունը լուծի որոշակի խնդիրներ: Ի՞նչ է նշանակում տնտեսել, դա նշանակում է ծրագիրը չկատարել, ինչն անթույլատրելի է մեր պահանջների տեսանկյունից: 9 ամսվա հաշվարկով գանձապետական միասնական հաշվում ավելի քան 350 միլիարդ դրամ պահեստավորված գումար կա: Այսպես չպետք է լինի»:

Բագրատ Ասատրյանի պնդմամբ՝ իշխանության դանդաղկոտությունն անհանգստացնող է, քանի որ տնտեսական աճի տեմպը կորչում է. «Կոռուպցիան արմատախիլ անելուց հետո վերահսկողության նոր մեխանիզմներ դեռ չկան: Յուրաքանչյուր մակարդակում վախենում են վճիռներ կայացնելուց: Իշխանությունը պետք է արագ գործի, տնտեսությունը չի կարող սպասել, մինչև օրինականություն կհաստատվի»:

Tert.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

Քաղաքացի Գ.Շ.-ն փորձել է մաքսանենգ ճանապարհո անցկացնել 185 հեռախոս;

«Ջրառ»-ում հայտնաբերվել են երկու միլիարդ դրամից ավելի խախտումներ և թերություններ

Ուսումնասիրություն է իրականացրել պետական վերահսկողական ծառայությունը:

Տուլայի մարզը հետաքրքրված է ակտիվացնելու Հայաստանում բազմակողմանի գործակցությունը

Կողմերը պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել ներդրումային ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք աջակցել գործարարների միջև կապերի ամրապնդմանը: