Invalid username or password
«ՀՀ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու փորձերը հաջողություն կունենան, եթե ՀՀ կոռուպցիոն համակարգը վերանա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ Սթրիթում, կայացած «Հայաստան ներդրումային համաժողովի» հնարավոր արդյունքներին։
Համաժողովին հայկական կողմը ներկայացրել է ներդրումային 8 ուղղություն, որտեղ ամերիկացի ներդրողները կարող են աշխատել։ Համաժողովը կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ՝ հոկտեմբերի 10-11-ը, Նյու Նորք քաղաքում։
Մասնավորապես, խոսելով անհանգստություններից, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստան օտարերկրյա ներդրումները պակասել են, Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ հայկական համապատասխան կառույցները պետք է խորությամբ վերլուծեն, թե ինչու է նման բան տեղի ունեցել, եթե կան պաշտոնական աղբյուրներ այդ մասին։ «Այնուամենայնիվ, այդ առնչությամբ այն, ինչ ես կարող եմ ասել, հետևյալն է՝ կարելի էր սպասել նման բանի՝ հաշվի առնելով հայաստանյան շուկան, տնտեսական դաշտը, ԵՏՄ ներկայիս դրությունն ու Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը։ Իրավիճակի բարելավման հույսեր դեռ չկան, քանի որ, ինչպես հասկանում եք, քանի դեռ միջազգային քաղաքականությունը լարված է, լարված վիճակում կլինի նաև Ռուսաստանի տնտեսությունը»,- նման տեսակետ է հայտնել Սիմոնովը։
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտումներ 3897
«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:
Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …
Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։