Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մտադրվել է առաջիկա տարիներին կրկնապատկել արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ⁩

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

12:16 , 28 Մայիս 2017

Այս տարվա առաջին ամիսներին Հայաստանը դեպի ԵԱՏՄ արտահանման 40 տոկոսից ավելի աճ է գրանցել, սակայն դա բավարար ցուցանիշ չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն- Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

«Մենք նախատեսում ենք առաջիկա տարիների ընթացքում կրկնապատկել մեր արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ տարածք: 2016 թվականին 2015-ի համեմատ 65 տոկոս արտահանման աճ էր գրանցվել դեպի ԵԱՏՄ երկրներ, իսկ դեպի երրորդ երկրներ արտահանման աճը կազմել էր 13 տոկոս»,- ասաց փոխնախարարը:

Նա նաև նկատեց, որ ԵԱՏՄ շրջանակներում բիզնեսի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը ԵԱՏՄ շուկան հայ գործարարների համար հարմարավետ է համարում: Փոխնախարարը հիշեցրեց, որ 2013 թվականին գործարարների համար ԵԱՏՄ շուկան փակ էր, սակայն այս փուլում տարբերություննեն առկա են:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում կքննարկվեն ԵԱՏՄ ներքին շուկայի առավել զգայուն հարցերը

ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հարցերը:

Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառություն. Ծավալն աճել է, կշիռը նվազել

2018 թվականի հունվար-մայիսին Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը կազմել է 855 մլն դոլար

ԵԱԶԲ-ն ընդունել է նոր ռազմավարություն. կընդլայնվի ներդրումային պորտֆելն ու նոր ոլորտների ֆինանսավորումը

Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը իր հերթական նիստում հաստատել է բանկի 2018-2022 թթ. միջնաժամկետ ռազմավարությունը