Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ տնտեսական աճը 2019 թ. առաջին կիսամյակում կազմել է 6.8%

Վերադարձ լուրերի բաժին

13:30 , 08 Նոյեմբեր 2019

Տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների, դրամավարկային խթանող քաղաքականության ներքո ՀՀ տնտեսական աճը 2019 թ. առաջին կիսամյակում կազմել է 6.8%: Տնտեսական աճին շարունակել է մեծ նպաստում ունենալ մասնավոր սպառման աճը՝ պայմանավորված սպառողական վարկավորման աճով, խթանող դրամավարկային քաղաքականությամբ: Այդ մասին նշել է ԿԲ փորձագիտական խումբը՝ 2019 թ. առաջին կիսամյակային ֆինանսակայն կայունության հաշվետվության մեջ:

Ըստ փաստաթղթի՝ ներքին և արտաքին մակրոտնտեսական զարգացումների պայմաններում ԿԲ-ն 2019 թ. առաջին կեսին պահպանել է դրամավարկային քաղաքականության խթանող ուղղությունը: Հունվարին վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով և սահմանվել 5.75%: 2019 թ. : Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է ևս 0.25 տոկոսային կետով և սահմանել 5.5%:

2019 թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության պահպանման և աշխատաշուկայի դրական զարգացումների պայմաններում ֆինանսական համակարգում արձանագրվել է վարկավորման ծավալների աճ: Դրամավարկային խթանող քաղաքականության պայմաններում պահպանվել է նաև վարկերի ու ավանդների տոկոսադրույքների նվազման միտումը: Վարկավորման աշխուժացմանը զուգընթաց գրանցվել է վարկային ռիսկի որոշակի աճ՝ փոքր-ինչ աճել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը: Վարկային պորտֆելի ընդլայնման պայմաններում նվազել են բանկային համակարգի կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշները: Այնուամենայնիվ դրանք շարունակում են մնալ ԿԲ նորմատիվային նվազագույն սահմանաչափերից բավականին բարձր:

Ոչ բանկ ֆինանսական հաստատություններն, ըստ ԿԲ-ի, արձանագրել են գործունեության ծավալային ընդլայնում, իսկ նորմատիվային ցուցանիշները պահպանվել են սահմանված միջակայքերում:

Արտաքին և ներքին մակրոմիջավայրից ՀՀ ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերի որոշակի աճի պայմաններում ֆինանսական համակարգը ցուցաբերել է ռիսկերի կլանման բարձր ունակություն՝ ապահովելով ֆինանսական կայունության անհրաժեշտ մակարդակ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր  ուսանողներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: