Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 4.7%-ով

Վերադարձ լուրերի բաժին

15:57 , 21 Մարտ 2016

 

Այս տարվա հունվար-փետրվարին տնտեսական ակտիվությունը (ՏԱՑ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.7%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցից։

Ըստ ոլորտների՝ պատկերն այսպիսին է. արդյունաբերությունն աճել է 9.9%-ով, գյուղատնտեսությունը՝ 2.5%, շինարարությունը՝ 2.1%, ծառայությունները` 9.8%, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 7%:

Մանրածախ առևտուրն տարվա առաջին 2 ամիսներին կազմել է 264.3 մլրդ դրամ, ինչը 1.8%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։

Հաշվետու ժամանակահատվածում արտահանումն աճել է 23.6%-ով, իսկ ներմուծումը նվազել  12.2%-ով: