Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ տնային տնտեսությունների խնայողությունները. որքան են դրանք, ինչ արժույթով և ինչպես են փոխվել (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

16:44 , 31 Հոկտեմբեր 2017

2017 թվականի օգոստոսի վերջի դրությամբ՝ ՀՀ տնային տնտեսությունները բանկերում ունեն 1 տրլն 241.4 մլրդ դրամ՝ ցպահանջ հաշիվների և ժամկետային ավանդների տեսքով։ Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

Դրանց մեծ մասը՝ 1 տրիլիոն դրամից ավելին, ժամկետային ավանդներն են։

Տնային տնտեսությունների՝ բանկերում պահվող միջոցների կազմը ներկայացված է գծապատկեր 1-ում։

Ինչպես տեսնում եք, այդ միջոցների մեծ մասը՝ 55%-ից ավելին, արտարժութային ժամկետային ավանդներն են (մոտավորապես 686 մլրդ դրամ)։ ՀՀ դրամով ժամկետային ավանդները շատ ավելի քիչ են՝ 325.9 մլրդ դրամ (ընդհանուրի 26.3%-ը)։

Եթե ժամկետային ավանդների դեպքում ՀՀ քաղաքացիները նախապատվությունը տալիս են արտարժույթին, ապա ցպահանջ հաշիվների դեպքում արտարժույթի և դրամի կշռիռները նույնն են՝ 9.2% յուրաքանչյուրը։

1. ՀՀ տնային տնտեսությունների ժամկետային ավանդներն ու ցպահանջ հաշիվները՝ 2017թ. օգոստոսի վերջի դրությամբ (մլն դրամ)

AVAND2

2016 թվականի ընթացքում և 2017 թվականի հունվար-օգոստոսին տնային տնտեսությունների ավանդների և ցպահանջ հաշիվների ծավալը աճել է՝ 2015 թվականի դեկտեմբերի վերջի 984.5 մլրդ դրամից հասնելով 1 տրիլիոն 241.4 մլրդ դրամի (աճը՝ 7,4%)։

Գծապապատկեր 2-ում երևում է, որ աճել են ինչպես ժամկետային, այնպես էլ ցպահանջ հաշիվները։ Սակայն ցպահանջ հաշիվների աճի տեմպը ավելի բարձր է։

Այսպես, 2017 թվականի օգոստոսին՝ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ,  ժամկետային ավանդներն աճել են 6.2%-ով, իսկ ցպահանջ հաշիվները՝ 12.9%-ով։

2. ՀՀ տնային տնտեսությունների ժամկետային ավանդներն ու ցպահանջ հաշիվները՝ 2016-2017թթ, ըստ ամիսների

ամսվա վերջի դրությամբ (մլն դրամ)

AVAND1

Ըստ արժույթների դիտարկելու դեպքում՝ պատկերն ավելի հետաքրքիր է դառնում։ Տոկոսային առումով տարվա ընթացքում ամենաշատը աճել են ՀՀ դրամով ժամկետային ավանդները՝ 21.4%-ով։ Արտարժութային ժամկետային ավանդների աճն ընդամենը 0.3% է։

Չնայած դրամային ավանդների առաջանցիկ աճին՝ ժամկետային ավանդների դոլարայնացման աստիճանը շարունակում է բարձր մնալ. ժամկետային ավանդների 68%-ը արտարժույթով է (325.9 մլրդ՝ դրամային, 686 մլրդ՝ արտարժութային)։

Սակայն այս դինամիկան վկայում է, որ տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների վստահությունը դրամի նկատմամբ աճել է։

1. ՀՀ տնային տնտեսությունների ժամկետային ավանդներն ու ցպահանջ հաշիվների փոփոխությունը

2017թ. օգոստոսը՝ 2016թ. դեկտեմբերի վերջի համեմատ (%)

AVAND3

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը: