Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ ՏՄՊՊՀ-ն կվերահսկի կոնյակի շուկան

Վերադարձ լուրերի բաժին

00:48 , 28 Դեկտեմբեր 2019

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խիստ վերահսկողություն է իրականացնելու կոնյակի շուկայում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է, որ կա պետական հստակ դիրքորոշում՝ Հայաստանից արտահանված կոնյակը պետք է համապատասխանի բրենդի չափանիշներին:
«Մենք կոնյակի շուկան բաժանել ենք մի քանի մասի՝ 3-5 տարեկան, 5-10 և 10 տարեկանից ավելի: Հիմնական խնդիրն ունենք մինչև 5 տարեկան արտադրված կոնյակի ոլորտում: Մենք կոնյակի արտահանման ծավալի մեծացում ունենք, սակայն այստեղ հորդորել ենք տնտեսավարող սուբյեկտներին, որ անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ և բրենդի վարկանիշի վնասում չլինի: Մենք հաջորդ տարի խիստ ստուգումներ ենք իրականացնելու այս շուկայում» ,-ասել է Գևորգյանը:

Նա տեղեկացրել է, որ այն ընկերությունները, որոնք թվերի առումով ոչ հավաստի ինֆորմացիա են տրամադրել, պատասխանատվություն են կրելու: Պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանից արտահանվող հիմնական բրենդ հանդիսացող կոնյակը պետք է համահունչ լինի պահանջներին: Հայաստանից կոնյակ արտահանվում է հիմնականում Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Եվրոպա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: