Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ դեսպաններին

Վերադարձ լուրերի բաժին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին:

_TM_3491

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար` հատկապես ինստիտուցիոնալ շինարարության և տնտեսական զարգացման իմաստով: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) մեր համագործակցության հիմնական գործիքն է, և Հայաստանը լիովին հավատարիմ է դրա իրականացմանը: Դա կարևոր ռազմավարական փաստաթուղթ է, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ինչպես ԵՄ-ի հետ մեր գործընկերության, այնպես էլ բարեփոխումների առաջխաղացման համար»,- ասել է Փաշինյանը:

_TM_3481

Նա հույս է հայտնել, որ համաձայնագրի վավերացումը կկատարվի ժամանակին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք արդեն ավարտել են այդ գործընթացը: Նա դեսպաններին խնդրել է փոխանցել իր խնդրանքը` արագացնելու վավերացման գործընթացը:

Անցած ապրիլից մինչև այսօր Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձ կատարելուց հետո գործադիրի ղեկավարը շեշտել է, որ քաղաքական տրանսֆորմացիան ավարտելով՝ մեր կառավարությունն այժմ կենտրոնացել է տնտեսական անցման վրա: «Մենք պետք է տնտեսական հեղափոխություն իրականացնենք: Մենք ընդունել ենք բարեփոխումների հավակնոտ օրակարգ, որն ուղղված է բիզնեսի համար իրական մրցակցային միջավայրի ստեղծմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը և պարզեցմանը, առևտրային խոչընդոտների վերացմանը և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը»- ընդծել է Նիոլ Փաշինյանը:

_TM_3464

Նա ասել է, որ կառավարությունը ներկայում քայլեր է ձեռնարկում տեխնոլոգիաների և գիտելիքների վրա հիմնված տնտեսության խթանման համար, և որ տեխնոլոգիական հատվածն այսօր մեր տնտեսության շարժիչ ուժերից է: Տեղեկատվական տեխնոլոգիաներն ըաստ վարչապետի՝ դառնում են մեր հիմնական համեմատական առավելություններից մեկը և կարող են ապագայում դառնալ մեր տնտեսության անկյունաքարը:

Նա Եվրամիության հատուկ դեսպաններին խնդրել է իրենց երկրների կառավարություններին փոխանցել, որպեսզի նրանք հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին ներկայացուցիչներ ուղարկեն:

_TM_3504

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բարեփոխումների իրականացումը զգալի ֆինանսական և մտավոր ռեսուրսներ է պահանջում, և ԵՄ շարունակական ֆինանսական և տեխնիկական աջակցությունը մեզ համար չափազանց կարևոր է: «Սակայն այսօր մենք ակնկալում ենք ավելի մեծ աջակցություն ԵՄ-ից: Հաշվի առնելով «ավելին` ավելիի դիմաց» ձեռքբերումների տարբերակման սկզբունքի տրամաբանությունը` կարծում ենք, որ այն պետք է համապատասխանի Հայաստանում գրանցված ժողովրդավարական նվաճումներին»- նշել է նա:

Վարչապետն ասել է, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ: Նա նաև հույս է հայտնել, որ ԵՄ անդամ պետությունները պատշաճ կերպով կգնահատեն մեր առաջընթացը և կզարգացնեն Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև Արցախի խնդրի կարգավորմանը:

_TM_3328

Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումն ասել է «ԵՄ 16 անդամ երկրների ներկայացուցիչներ եկել են Հայաստան` Ձեր բարեփոխումների օրակարգին, տնտեսական հեղափոխության տեսլականին ծանոթանալու և Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից Հայաստանի զարգացմանն իրենց աջակցությունը հայտնելու համար»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Ավինյանը Բոսթոնում հանդիպել է հայ համայնքի հետ

Փոխվարչապետը հայրենակիցներին կոչ է արել գիտելիքի և փորձի փոխանակման ճանապարհով ակտիվորեն ներգրավվել նոր Հայաստանի կառուցման աշխատանքներին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզի ընկերությունների արտադրանքին

Նիկոլ Փաշինյանն ընկերությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է արտադրության կազմակերպման խնդիրներից և առաջիկա ծրագրերից:

Ներդրումների ներգրավման նպատակով կառավարությոնը մտադիր է փոփոխել գնումների համակարգը

Վարչապետի խոսքով, բնականաբար, ներդրողի առաջ պետք է խնդիր դրվի գնումների ընթացքում Հայաստանից դուրս ձեռք բերել գործընկերներ, որպեսզի արտադրական պրոցեսը լինի հնարավորինս երկարաժամկետ: