Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում. ԱՎԾ

Վերադարձ լուրերի բաժին

14:27 , 06 Ապրիլ 2016

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2016թ.-ի հունվար-մարտ ամիսների տվյալներով: Ըստ այդմ` 2016թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում: Իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ սպառողական ապրանքներն էժանացել են 2%-ով։

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով, ծառայությունների սակագները՝ 0.3%-ով: 2016թ. մարտին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.4%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 101.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.7%, ծառայությունների սակագներինը՝ 100.5%: 2016թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1%, ինչը 0.7 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.8%):

2016թ. մարտին 2015թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.0%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 94.9%, ոչ պարենային ապրանքներինը` 98.5%, ծառայությունների սակագներինը` 102.9%, իսկ հունվար-մարտին 2015թ. հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար 98.6%, 95.4%, 100.0% և 103.2%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.1-0.1%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1%-ով:

Պարենային ապրանքների գներ

2016թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.5% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի, ձկնամթերքի, մրգի 1.7-0.5% գնանկումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 1.7-0.2% գնանկում, իսկ 4-ում` 0.2- 1.0% գնաճ:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. մարտին 2015թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.0%, իսկ 2016թ. փետրվարի համեմատ` 1.7% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կանաչ սոխի` 25.5%, կաղամբի`19.5%, խառը կանաչեղենի` 18.5%, գլուխ սոխի` 10.6%, կարտոֆիլի 5.9% գնանկումով: 2016թ. մարտին փետրվարի համեմատ գազարի գինը նվազել է 1.4%-ով, սմբուկինը՝ 1.2%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է բողկի՝ 1.1% սխտորի` 1.2%, սնկի` 3.1%, ճակնդեղի՝ 3.8%, լոլիկի` 4.2%, վարունգի՝ 11.1%, կանաչ պղպեղի 24.5% գնաճ: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2016թ. մարտին փետրվարի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 14.1-0.9%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում), իսկ Երևան և Աշտարակ քաղաքներում գրանցվել է 0.9-2.3% գնաճ: Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. մարտին 2015թ. մարտի համեմատ նվազել է 13.9%-ով, իսկ 2016թ. փետրվարի համեմատ՝ 1.2%-ով: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2016թ. մարտին փետրվարի համեմատ ձվի գինը նվազել է 3.6-0.2%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում), իսկ մեկում գրանցվել է 1.1% գնաճ: Մայրաքաղաքում ձվի գինը նվազել է 1.2%-ով: 2016թ. մարտին 2015թ. մարտի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.0%, իսկ 2016թ. փետրվարի համեմատ՝ 0.8% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Ստերլետ» ձկնատեսակի 1.7% գնանկումով:

Մրգի ապրանքախմբում 2016թ. մարտին 2015թ. մարտի համեմատ արձանագրվել է 23.0%, իսկ 2016թ. փետրվարի համեմատ`0.5% գնանկում: 2016թ. մարտին փետրվարի համեմատ խաղողի գինը նվազել է 11.2%-ով, ադամաթզինը՝ 8.8%-ով, խնձորինը` 3.2%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ընկույզի միջուկի՝ 1.4%, կիտրոնի` 2.3%, նարնջի՝ 3.7%, չորացրած մրգերի՝ 4.6%, մանդարինի՝ 9.6%, տանձի՝ 10.5%, արքայանարնջի՝ 10.7%, նռան 18.1% գնաճ: Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2016թ. մարտին փետրվարի համեմատ մրգի գները նվազել են 3.2-0.7%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում), իսկ 5-ում գրանցվել է 0.2-4.6% գնաճ: Մայրաքաղաքում մրգի գինը նվազել է 0.8%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. մարտին 2015թ. մարտի համեմատ գրանցվել է 5.7%, իսկ 2016թ. փետրվարի համեմատ` 0.4% գնանկում: 2016թ. մարտին փետրվարի համեմատ խոզի մսի գինը նվազել է 7.0%-ով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)՝ 4.1%-ով, բարձր տեսակի ապխտած երշիկինը՝ 1.7%- ով, տավարի մսինը՝ 0.4%-ով, տավարի փափկամսինը՝ 0.4%-ով, պելմենիինը՝ 0.3%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հավի բդի՝ 0.5%, եփած երշիկի՝ 0.6%, նրբերշիկի՝ 0.6%, ոչխարի մսի՝ 0.9%, թռչնամսի 1.1% գնաճ: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2016թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է մսամթերքի 1.0-0.3% գնանկում, մեկում՝ 0.2% գնաճ, իսկ մյուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.3%-ով:

2016թ. մարտին 2015թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի 4.1%, իսկ 2016թ. փետրվարի համեմատ՝ 0.3% գնանկում: 2016թ. մարտին փետրվարի համեմատ ոլոռի գինը նվազել է 1.2%-ով, բարձր և առաջին տեսակի ալյուրներինը՝ համապատասխանաբար 0.9% և 0.5%-ով, մակարոնեղենինը՝ 0.7-0.9%-ով, առաջին և բարձր տեսակի հացերինը՝ 0.7% և 0.3%-ով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2016թ. մարտին փետրվարի համեմատ հացամթերքի գները նվազել են 2.1-0.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում), իսկ մյուս երկուսում գրանցվել է 0.1% գնաճ: Մայրաքաղաքում հացամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.1%-ով:

2016թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կենդանական և բուսական յուղերի՝ 0.3%, կաթնամթերքի` 0.2%, այլ մթերքի՝ 0.2%, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.1% գնանկում: Շաքարավազի հանրապետական միջին գինը 2016թ. մարտին 2015թ. մարտի համեմատ նվազել է 7.9%-ով, իսկ 2016թ. փետրվարի համեմատ գրանցվել է 1.0% գնաճ: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2016թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է շաքարավազի 0.5-3.6% գնաճ, երկուսում՝ 0.6-0.4% գնանկում, իսկ մեկում էլ պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 1.1%-ով: 2016թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.2%, ոչ ոգելից խմիչքի` 0.2%, հրուշակեղենի 0.4% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գներ

2016թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2% գնանկում, ինչը հիմնականում կենցաղային էլեկտրաապրանքների՝ 4.0%, վառելիքի` 1.3%, կահույքի՝ 0.8%, լվացող միջոցների՝ 0.5%, մշակույթի ապրանքների` 0.5%, կոշկեղենի, շինանյութերի, դեղամիջոցների 0.2% գնանկման արդյունքն է: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է տեքստիլեղենի, անձնապիտո ապրանքների, գրենական պիտույքների՝ 0.1%, գորգեղենի, խոհանոցային սպասքի, ոսկերչական ապրանքների` 0.2%, գեղահարդարման ապրանքների՝ 0.4%, այգեգործական ապրանքների` 0.6%, հագուստի և գործվածքի 1.6% գնաճ: 2016թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2.7% և 4.4%-ով: 2016թ. մարտին 2015թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 10.8% և 15.3%-ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 9.8% և 13.5%-ով: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2016թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 1.5-0.1% գնանկում, իսկ մայրաքաղաքում՝ 0.2% գնաճ:

Ծառայությունների սակագներ

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2016թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.3% նվազում, ինչը մեծապես պայմանավորվել է հանգստի կազմակերպման և բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 1.6% և 0.7% նվազումով: Կրթության համակարգի և հանրային սննդի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է կենցաղային բնույթի՝ 0.2%, մշակույթի ոլորտի՝ 1.1%, տրանսպորտի` 1.4% (կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 4.5% հավելաճի հետ) ծառայությունների սակագների հավելաճ, իսկ բուժսպասարկման, կապի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է ծառայությունների սակագների 0.5-0.1% նվազում, այդ թվում, նվազման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները նվազել են 0.2%-ով:

Արտարժույթի շուկա

2016թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.3% և 1.5% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2016թ. մարտին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 0.4% և 0.7%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների ու հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 2.3% և 3.0% հավելաճ: 2016թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 494.6 դրամ, ինչը 3.5%-ով գերազանցել է 2015թ. մարտի համապատասխան ցուցանիշը (477.7 դրամ):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

10 գծապատկեր՝ հայկական ֆեյսբուքի մասին

Հատուկ շեշտենք, որ այս ամենը, բնականաբար, խիստ սուբյեկտիվ է և հումորային։ Այնպես որ, պարզապես եկեք զվարճանանք։

Հայաստանի միջոցով գործարարները հնարավորություն են ստանում աշխատել խոշորագույն շուկաներում. Տիգրան Ջրբաշյան

Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, խոսելով Հայաստանի զարգացման հիմնական հիմնախնդիրների մասին, նշեց, որ առկա են թե լուրջ մարտահրավերներ