Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ ՊՆ-ին հանձնարարվել է հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը

Վերադարձ լուրերի բաժին

16:07 , 15 Ապրիլ 2016

ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշում:

Ըստ այդմ՝ հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին իրականացնել հսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ:

ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել է՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ մինչև 2016թ. ապրիլի 29-ը Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ, վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, Ռուսաստանի իրավական տեղեկատուն հրապարակել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանը Ռուսաստանից գնելու է 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Տեխնիկայի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

Վիճակագրական կոմիտեն 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի

Ինչու կառավարությունը գերադասեց չխոսել միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին

ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։

Ինչու է թուլացել տնտեսական ակտիվության աճը

2018թ. մայիսին՝ 2017թ. մայիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 5.4%-ով։ Իսկ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա հունվար մայիսի համեմատ, աճը 8.6% է։