Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ պետբյուջե 11 ամիսներին վերականգնվել է աննախադեպ մեծ նյութական վնաս

Վերադարձ լուրերի բաժին

23:03 , 29 Նոյեմբեր 2019

Հատուկ քննչական ծառայության 11 ամիսների գործունեության ընթացքում վերականգնված գումարը կազմել է 4 միլիարդ 331 միլիոն 935 հազար 405 ՀՀ դրամ: Միայն այս տարի վերականգնված գումարը 7 անգամ ավելի է, քան նախորդ 11 տարիների ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած: Նախորդ տարիներին վերականգնված գումարը կազմել է 597 միլիոն 698 հազար 770 դրամ: Այդ մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Սա միայն կանխիկ գումարով պետության բյուջե վերադարձված գումարի չափն է. դրանից բազմակի անգամ ավելի չափով կալանք է դրվել մեղադրյալներին իրավաբանորեն և փաստացի պատկանող շարժական և անշարժ գույքերի, ինչպես նաև հանցագործության առարկա հանդիսացած ակտիվների վրա, որոնք կտնօրինվեն դատական ակտերով: Նշված ակտիվների հստակ չափը օբյեկտիվորեն նշել չեմ կարող, քանի որ, քրեական գործի առանձնահատկություններից ելնելով, ոչ բոլոր դեպքերում են նշանակվում դատաապրանքագիտական փորձաքննություններ»,- ասաց Խաչատրյանը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։