Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ պետական պարտքի կայունությունը

Վերադարձ լուրերի բաժին

10:05 , 23 Հոկտեմբեր 2017

Հայաստանի պետական պարտքը գնալով աճում է։ Արդեն 2017 թվականի վերջին այն կհասնի 6.8 մլրդ դոլարի, իսկ 2018 թվականի վերջին՝ 7.2 մլրդ դոլարի։

Այս պայմաններում առավել արդիական է դառնում պետական պարտքի կայունության հիմնախնդիրը։ Նշենք, որ պարտքի կայունություն ասելով պետք է նկատի ունենալ ոչ միայն դրա մեծությունը, այլև՝ ինչպե՞ս է երկիրը կառավարում պարտքը և արդյո՞ք նոր ստեղծվող պարտքը տնտեսությունում ստեղծում է ավելացված արժեք և անհրաժեշտ կանխիկ հոսքեր, որպեսզի դրանց հաշվին հետագայում հնարավոր լինի մարել ապագա պարտավորություններն առանց բախվելու իրացվելիության և վճարունակության խնդիրների։

Կարճ ասած, երկիրը պետք է ի վիճակի լինի միջնաժամկետ հեռանկարում կատարել պարտքի գծով պարտավորությունները (վճարունակություն) և կարողանա կատարել այն պարտավորությունները, որոնց մարման ժամկետը լրացել է (իրացվելիություն

Հանքավանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմը լրագրողներին ներկայացրել ՀՀ պետական պարտքի կայունության վերաբերյալ վերլուծություններն ու դրանց արդյունքները։

Հայաստանում կիրառվում է միջազգային պրակտիկայում հայտնի և տնտեսագետների կողմից լայն կիրառություն ունեցող մոդելներ։ Մասնավորապես՝

– Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից համատեղ մշակված «Պարտքի Կայունության Վերլուծության» մոդելը (DSA),

– «Առաջնային Պակասուրդի»,«Եկամուտների» ճեղքի գնահատման և Բյուջեի Սահմանափակման Ներկա Արժեքի գնահատման միջնաժամկետ մոդելներ,

Առանց դետալների մեջ խորանալու՝ նշենք, որ ֆիննախը Հայաստանի պետական պարտքը վերլուծել է բոլոր մոդելներով և եկել 3 հիմնական եզրակացության.

Եզրակացություն 1.

* Վերլուծության համար օգտագործված բոլոր մոդելների ելակետային սցենարներով վտանգներ չեն բացահայտվում միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում, թերևս որոշ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսվածից շեղումների պարագայում ազդարարում են ռիսկեր։

* ՀՀ կառավարության պարտքի կայունությունը առավել զգայուն է փոխարժեքի արժեզրկման և ՀՆԱ-ի մշտապես ցածր աճի նկատմամբ։ Մասնավորապես.

– Արտաքին կայունության մասով` դրամի 20% կտրուկ անվանական արժեզրկում,

– Ֆիսկալ մասով` երկարաժամկետ ցածր տնտեսական աճը,

Այս գործոնների ի հայտ գալով, ըստ ֆիննախի, պարտքի կայունությունը վատթարանում է, բայց չի հանգեցնում անկայունության:

Եզրակացություն 2.

Հարկաբյուջետային կայունության միջնաժամկետ  գնահատականներով բացահայտվում են չափավոր ռիսկեր և ազդարարում զգուշավորություն ապագայում հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում: Գնահատվում է եկամուտների ավելի բարձր մակարդակի անհրաժեշտություն:

Եկամուտների բարձր մակարդակի դեպքում կչեզոքանան պարտքի կայունությանը հակազդող` ՀՆԱի և արտահանման նվազման ռիսկերը:

Եզրակացություն 3.

Հայաստանը գնահատվում է չափավոր ռիսկային ըստ պարտքի կայունության վերլուծության դասակարգման

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասել է Վասակ Թարփոշյանը:

ՊԵԿ-ը 26.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային մուտքերը. 2017թ. տարեկան ցուցանիշները (գծապատկերներ)

2016 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը ավելացել են 78.1 մլրդ դրամով

Անվճար հիմնական բժշկական ծառայությունները (ցանկ)

Սահմանվել են անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը