Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ պետական պարտքը 2016-ի դեկտեմբերի ընթացքում աճել է 342.5 մլն դոլարով

Վերադարձ լուրերի բաժին

18:05 , 13 Հունվար 2017

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 872.1 մլրդ դրամ կամ 5 մլրդ 934.8 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության կողմից այսօր հրապարակված տեղեկանքից։

Պետական պարտքը, այսպիսով, տարվա սկզբի համեմատ աճել է 415.8 մլրդ դրամով կամ 828.7 մլն դոլարով։ Ուշագրավն այն է, որ միայն դեկտեմբերի ընթացքում պետական պարտքը աճել է 185.3 մլրդ դրամով կամ 342.5 մլն դոլարով։

ՀՀ արտաքին պարտքը 2016 թվականի ընթացքում աճել է 482.1 մլն դոլարով և 2016 թվականի վերջին կազմել 4 մլրդ 798.3 մլն դոլար։ Միայն դեկտեմբերին ՀՀ արտաքին պարտքը աճել է 303.3 մլն դոլարով։ Նշենք, որ արտաքին պարտքից 504.7 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է։

ՀՀ ներքին պարտքը 2016 թվականի ընթացքում աճել է 181.6 մլրդ դրամով և կազմել 550 մլրդ դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետագա փոփոխությունների քննարկումները կլինեն ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ակտիվ մասնակցությամբ

Հայաստանից լոլիկի արտահանումը կրկին ռեկորդներ է գրանցում

2018 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան արտահանվել է ավելի քան 16 հազար տոննա լոլիկ՝ 9.86 մլն դոլար արժեքով

Հայկական բեռնափոխադրում իրականացնողներն անարգել անցնում են Լարսի անցակետը

Խնդիրը միայն ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներին է վերաբերում