Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ պետական պարտքը մոտեցել է 6.1 մլրդ դոլարին

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 09 Հունիս 2017

ՀՀ պետական պարտքը մայիսի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 95 մլն ԱՄՆ դոլար: Ապրիլին պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 38,7 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես պարզ է դառնում տվյալներից, պետական պարտքի ցուցանիշն ավելացել է 56,3 մլն դոլարով:

ՀՀ պետական պարտքում ՀՀ կառավարության պարտքը կազմում է 5 մլրդ 544,1 մլն դոլար, որը ապրիլի համեմատ ավելացել է 28,5 մլն ԱՄՆ դոլարով:

ՀՀ կենտրոնական բանկի պարտքը կազմել է 550,9 մլն դոլար, որն ավելացել է 27,8 մլն դոլարով: Արտաքին պարտքը մայիսին կազմել է 4 մլրդ 373,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ապրիլին` 4 մլրդ 330,6 մլն ԱՄՆ դոլար: Այն մայիսին ավելացել է 42,9 մլն ԱՄՆ դոլարով:

Ներքին պարտքը մայիսին կազմել է 1 մլրդ 170,6 մլն դոլար: Ապրիլին այն կազմում էր 1 մլրդ 185 մլն դոլար: Մայիսին ներքին պարտքը ապրիլի համեմատ նվազել է 14,4 մլն դոլարով: Ներքին պարտքում ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը մայիսին կազմել են 1 մլրդ 40,3 մլն դոլար, որը ապրիլի համեմատ նվազել է 14,4 մլն դոլարով: Իսկ ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը մայիսին կազմել են 121,3 մլն դոլար, որը ապրիլի նկատմամբ անփոփոխ է մնացել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որտեղից են փող ստանում հայերը

Հայաստանի տնային տնտեսությունների ամսական անվանական դրամական եկամուտները 1 շնչի հաշվով 2016 թվականին կազմել են 56 544 դրամ։

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են