Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ պետական պարտատոմսերի ներդրողները. բանկերի մասնակցությունը աճել է

Վերադարձ լուրերի բաժին

09:01 , 22 Հունվար 2018

2017 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի ծավալը կազմել է 554.5 մլրդ դրամ (տվյալները ներկայացված են անվանական արժեքով և ներառում են նաև ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պետական պարտատոմսերը։ Ներառված չեն ՀՀ եվրոպարտատոմսերը և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հետ գնված պարտատոմսերը):

Հայաստանի պետական պարտատոմսերի մեծ մասը՝ 544.9 մլրդ դրամը, բաժին է ընկնում ռեզիդենտ ներդրողներին։ Ռեզիդենտների թվում խոշորագույն ներդրողը Հայաստանի առևտրային բանկերն են, որոնց բաժին է ընկնում պարտատոմսերի ընդհանուր ծավալի 77.1%-ը (427.6 մլրդ դրամ), որոնց հաջորդում են բանկ չհանդիսացող ներդրողները՝ 15.51% (86 մլրդ դրամ), և ՀՀ Կենտրոնական բանկը՝ 1.74% (9.6 մլրդ դրամ)։

PKP1

2016 թվականի համեմատ՝ պետական պարտատոմսերի ընդհանուր ծավալն աճել է 46 մլրդ դրամով կամ 9.1%։

Բանկերի վերահսկողության տակ գտնվող պարտատոմսերի ծավալն աճել է շուրջ 62 մլրդ դրամով կամ 19.8%-ով։ Ոչ բանկ ներդրողների պարտատոմսերն աճել են 14.2 մլրդ դրամով (19.8%-ով) ոչ ռեզիդենտներինը՝ 1.6 մլրդ դրամով (20.4%-ով)։

Դեկտեմբերի համեմատ 31.8 մլրդ դրամով կամ 50.4%-ով նվազել են միայն Կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող պետական պարտատոմսերը։

PKP2