Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ-ում կկառուցվեն «խելացի» անասնաշենքեր

Վերադարձ լուրերի բաժին

17:05 , 13 Մայիս 2019

«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրով հետաքրքրվածների թիվը մոտ 300 մարդ է, որից դիմում-հայտ ներկայացրել է 108 քաղաքացի:

Այդ մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: «Մեր մասնագետների կողմից արդեն այցելություններ են իրականացվել տվյալ տնտեսություններ և դրանցից մոտ 10-ը չի բավարարել պահանջներին»,- նշեց Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ «խելացի» անասնաշենք կառուցելու իմաստն այն է, որ ավանդական տեխնոլոգիաներից անցում կատարվի դեպի նորագույնը:

«Ծրագրի միջոցով կենդանիների համար կապահովվի մաքսիմալ հարմարավետություն, որպեսզի կենդանիներն էլ փոխհատուցեն կաթով, մսով և այլն»,- շեշտեց Գաբրիելյանը:

Անասնաշենքերում լինելու է մշտական ջուր, օդափոխանակությունն է ապահովվելու, ինչպես նաև կթելու սարքավորումները: Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանն ընդգծեց, որ մշակված ծրագիրը նպատակ ունի արտադրանքի արդյունավետությունը, որակը բարձրացնելու, ինչպես նաև ինքնարժեքը նվազեցնելու:

«Վերջին տարիներին խոշոր եղջերավոր կենդանիների նվազում է նկատվում, սակայն 2019 թվականի դրությամբ անկման ինտենսիվությունը նվազել է: Մեծ հետաքրքրություն է առաջացել տնտեսավարողների կողմից՝ զբաղվել անասնաբուծությամբ՝ հատկապես տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ: Ծրագիրն ուղղված է ավելացնելու տոհմային կորիզը նախիրներում, ինչպես նաև կիրառել առանց կապերի բոքսային պահվածքի տեխնոլոգիան, որն այսօր համաշխարհային ճանաչում և օգտագործում ունի: Դրանով է պայմանավորված արտադրված մթերքի՝ մասնավորապես կաթի որակի բարձրացումը»,- նշեց Լևոն Տեր-Իսահակյանը:

Առաջարկվում է անասնաշենք կառուցելու 3 մոդել՝ նվազագույնը 10-15 գլխի համար, միջինը 20-25 և առավելագույնը 40-45 գլուխ խոշոր եղջերավորի համար: Ծրագրի շրջանակում ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցումը տրամադրելու է 35 մլն-ի 50 տոկոսի չափով, որը կազմում է 17.5 մլն դրամ: Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի և զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար փոխհատուցումը կկազմի 70 տոկոս: «Մոնիթորինգն իրականացվելու է 5 տարի, որպեսզի անասնաշենքերն օգտագործվեն ըստ նշանակության»,- ասաց Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է «Կամուրջ» ծրագիրը

Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

ՊԵԿ-ը 2021 թ. սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: