Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ-ում ԵՄ դեսպանը վիզայի ազատականացման ժամկետ չի նշել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:59 , 26 Փետրվար 2019

Եվրոպական միության երկրների հետ վիզայի ազատականացման համար նախատեսված պարամետրերը չեն փոխվել: b4b.am-ի փոխանցմամբ` այս մասին ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Սա գործընթաց է, որը երկու կողմ ունի: Մի կողմից սա քաղաքական որոշում է ու վերջնական խոսքն անդամ երկրներն են ասում, բացի դրանից՝ կա գործնական կողմ, որտեղ այնպիսի հարցերի հստակեցում է անհրաժեշտ, որոնք կախված են վիզաների դյուրացման ռեժիմի իրականացման հետ, մարդկանց միջև շփումների ու նրա, թե ինչպես են իրականացվում հայաստանցիների այցերը ԵՄ երկրներ: Հայկական կողմը լավ գիտի, թե ինչ մտահոգություններ ունեն ԵՄ առանձին երկրները ու դրանց հիման վրա ՀՀ արձագանքը պետք է լիարժեք լինի »,- ասաց դեսպանը: Պյոտր Սվիտալսկին նշեց, որ չի կարող այս գործընթացի ավարտի կոնկրետ ժամկետ նշել:

«Վիզայի ազատականացման երկխոսությունը հնարավոր է, եթե լավ կառավարվող և անվտանգ շարժունակության ապահովման երաշխիքներ և մեխանիզմներ կան: Եկեք լավատես լինենք, որ այս պայմանները կբավարարվեն, ու կարծում եմ, այս պահի դրությամբ այն շփումները, որոնք հայկական կողմն իրականացնում է, օգտակար են»,- նշեց Սվիտալսկին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։