Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ որ վարչապետի օրոք է արձանագրվել ամենամեծ շեղումը

Վերադարձ լուրերի բաժին

11:34 , 05 Մայիս 2020

Ամեն տարի ՀՀ պետական բյուջեի նախագիծը Ազգային Ժողով ներկայացնելիս Ֆինանսների նախարարությունը կից հրապարակում է նաև բյուջետային ուղերձը, որտեղ կանխատեսումներ կան նաև հաջորդ տարվա հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների, այդ թվում՝ ՀՆԱ-ի իրական ծավալի փոփոխության վերաբերյալ։ ACSES-ը փորձել է հասկանալ, թե որքանով են ստույգ այդ կանխատեսումները և ինչ միտումներ են արձանագրվել տարբեր վարչապետների պաշտոնավարման օրոք:

2009-2019 թթ. կանխատեսման միջին բացարձակ շեղումը փաստացի ցուցանիշից եղել է 3.9%-ային կետ, իսկ 2010-2019 թ.՝ 1.9%-ային կետ: Ամենամեծ շեղումը արձանագրվել է 2009թ-ին, երբ ֆինանսների նախարարությունը կանխատեսում էր ՀՆԱ-ի իրական ծավալի 9.2% հավելաճ, իսկ արձանագրվեց 14.1% անկում:

varchapetner_tnt_ach_kankhatesum
Գծապատկերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գրեթե բոլոր վարչապետների օրոք որոշակի միտում է եղել բյուջեի հաշվարկման հիմքում դնել ՀՆԱ-ի աճի ավելի համեստ ցուցանիշ, բացառությամբ՝ Հովիկ Աբրահամյանի, երբ որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ փաստացի ցուցանիշը կանխատեսածից միշտ ավելի ցածր է եղել։ Ժամանակաշրջանը վերագրվել է այն վարչապետին, որի օրոք տվյալ ժամանաշրջանի վերաբերյալ բյուջեի նախագիծը ներկայացվել է ԱԺ։

ACSES

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարկային կազմակերպության կողմից վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ

Գործընթացն իրականություն է դարձել ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած միջոցառումների արդյունքում:

Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։

22.01.2021 թ.: Շաբաթական ամփոփ տվյալներ ԿԲ-ից

Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար: