Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ-ն առաջարկում է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով

Վերադարձ լուրերի բաժին

10:16 , 07 Ապրիլ 2020

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի տրամաբանական է համարում, որ Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարի ոչ թե դոլարով, այլ ռուբլով։ Գործադիրի ղեկավարն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին։ Վարչապետը նշել է, որ այդ հարցի մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 6-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում․ «Մենք անընդնատ խոսում ենք ԵԱՏՄ-ում դոլարիզացիայի բարձր մակարդակի մասին, բայց մինչև հիմա ռուսական գազի համար մենք վճարում ենք դոլարով։ Մեր առաջարկը եղել է այն, և ես այսօր էլ կրկնել եմ, որ ճիշտ կլինի, որ մենք գազի դիմաց ռուբլիով վճարենք, որովհետև դա, կարծում եմ, ավելի տրամաբանական է նաև ԵԱՏՄ համատեքստում։ Հույս ունենանք, որ այդ բանակցությունները հաջող կլինեն»,- ասաց Փաշինյանը։

«Գազպրոմ Արմենիա»-ի կողմից գազի սակագինը վերանայելու հայտ ներկայացնելու մասին հարցի վերաբերյալ վարչապետը հիշեցրել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից դիմել է «Գազպրոմ» ընկերությանը, որպեսզի վերանայվի սահմանին գազի գինը՝ հաշվի առնելով համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը։ «Այսինքն, մենք առաջարկել ենք բանակցություններ սկսել գազի գինը նվազեցնելու ուղղությամբ։ Այսօր Ռուսաստանի նախագահի հետ այդ հարցը քննարկել ենք, և ես ասել եմ, որ, հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը, թե հումանիտար, և թե տնտեսական առումով ակնկալում եմ, որ Ռուսաստանի նախագահի հետ կկարողանանք այդ թեման քննարկել, գալ ընդհանուր հայտարարի, և ՌԴ նախագահը նաև կմիջամտի այս պրոցեսին, որ կարողանանք «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացված հայտի հետ կապված որոշումներ կայացնել, որովհետև այս ճգնաժամային իրավիճակում մեր հանրության և կառավարության կողմից չի ընկալվում, որ կարելի է նման որոշում կայացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։

Unity՝ «Շնորհավո՜ր նոր տարիֆ». Ucom-ը հանդես է եկել բոլոր ժամանակների իր լավագույն առաջարկով

Հավելենք, որ մինչև 2022 թվականի հունվարի 31-ը Unity 12000 և Unity 9000 մարզային տարիֆներին բաժանորդագրվելու դեպքում գործում է հատուկ առաջարկ։

Առանց գրավ բիզնես վարկեր` մինչև 25,000 ԱՄՆ դոլար

Տրամադրվում են նաև արտոնյալ պայմաններով գրավով վարկեր մինչև 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ՝ գրավի առկայության դեպքում գրավային արժեքի մինչև 150%-ի չափով։