Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ ներմուծման և ԵԱՏՄ միասնական արտաքին առևտրային քաղաքականության հնարավոր հետևանքների մասին

Վերադարձ լուրերի բաժին

10:57 , 19 Մարտ 2018

Արմինե Պետրոսյանը տնտեսական վերլուծաբան է։ Ավարտել է Լոնդոնի Համալսարանական Քոլեջը՝ Համեմատական տնտեսագիտություն և քաղաքականություն մագիստրոսական ծրագրով։

* * *

2014 թվականի մայիսի 29-ին Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի կողմից հիմնադրվեց Եվրասիական Տնտեսական Միությունը (ԵԱՏՄ) ` հետևելով մաքսային միության (ՄՄ) և միասնական տնտեսական տարածքի ստեղծմանը։ Նույն տարի ևս երկու երկիր` Հայաստանը և Ղրղզստանը, ստորագրեցին համաձայնագրեր տնտեսական միությանը միանալու վերաբերյալ։

Միության անդամ դառնալով Հայաստանը պետք է որդեգրի ԵԱՏՄ միասնական արտաքին առևտրային քաղաքականությունը։ Քանի որ Հայաստանը խոշոր ներմուծող երկիր է (վերջին տաս տարիների ընթացքում ներմուծման հոսքն տարեկան կտրվածքով ավելի քան երկու անգամ գերազանցել է արտահանման արժեքը), և ներմուծման գերակշիռ մասը գալիս է երկրներից, որոնք ԵԱՏՄ անդամ չեն հանդիսանում, առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում, թե ինչպես կփոխվեն ներմուծման սակագները միությանն անդամակցելու արդյունքում և ինչպես դա կազդի ընդհանուր բարեկեցության վրա։

EATM1

Համեմատելու համար Հայաստանի որդեգրած նոր արտաքին առևտրային քաղաքականությունը մինչև ԵԱՏՄ-ին անդամակցելը գործող արտաքին առևտրային քաղաքականության հետ` կդիտարկենք 2015 թվականը, քանի որ անցումային շրջանի պատճառով միասնական սակագինը դեռևս կիրառության մեջ չէր այս ժամանակաշրջանում։ Չնայած Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձավ 2015 թվականից, միության միասնական մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն հանրապետության համար 2022 թվականից։

Ուսումնասիրելով ըստ ԵԱՏՄ հարմոնիզացված համակարգի քառանիշ մակարդակի Հայաստանի 2015 թվականի ներմուծումը` տեսնում ենք, որ 1361 ապրանքային խմբերից ամենախոշոր հինգը կազմում են ընդհանուր ներմուծման 40 տոկոսը։ Ամենամեծ երկու խմբերի համար ԵԱՏՄ երկրներն են հանդիսանում խոշոր ներմուծողներ, մինչդեռ հաջորդ երեք խմբերի համար պատկերը ամբողջովին տարբեր է։ Ինչպես ցույց է տալիս ստորև բերված աղյուսակը` առևտրային հարաբերությունները Հայաստանի ու ԵԱՏՄ երկրների միչև արդեն նպաստավոր էին։

Որպես Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) անդամ Հայաստանը վարում էր բավականին ազատական առևտրային քաղաքականություն։ 2015 թվականի դրությամբ միջին դրույքաչափը ազգերի առավել բարենպաստության ռեժիմի կիրառմամբ 6.1 տոկոս էր։ ԵԱՏՄ անդամ դառնալով Հայաստանը ստիպված է կիրառել ավելի բարձր մաքսային դրույքաչափեր և հետևաբար վերսկսել բանակցություները ԱՀԿ հետ իր անդամակցության շուրջ։ Սրա հետևանքով ամենայն հավականությամբ երկրում կգրանցվեն գների աճ։

Հայաստանի   ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությունը ներմուծվող հինգ ամենախոշոր ապրանքախմբերի համար` ըստ ԵԱՏՄի հարմոնիզացված համակարգի քառանիշ մակարդակի

EATM2

Աղբյուր. Կազմված է հեղինակի կողմից` հիմքը ընդունելով   ՀՀ Մաքսային Միության տվյալների բազան (2015)` ներմուծման հետ կապված տվյալների համար, «Հայաստանի Հանրա­պետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը`անցումային շրջանի վերաբերյալ տեղեկության համար, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշումը ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի մասին` դրույքաչափերի վերաբերյալ տեղեկությունների համար:

Նշումներ. * ուժի մեջ է մտնում 2020 թվականից

** որոշ ենթախմբերի համար 2% մաքսատուրքի դրույքաչափ կներդրվի 2018 թվականին։ Բոլոր ենթախմբերի համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը կտատանվեն 2-4% սահմաններում 2019 թվականին և ԵԱՏՄ միասնական արտաքին մաքսային դրույքաչափը ուժի մեջ կմտնի 2020 թվականին։

*** 10% 2015 թվականին ամենամեծ մասնաբաժինը ունեցող ենթախմբի համար։ Այդ ենթախմբի համար ներկայիս 0% դրույքաչափը կդառնա 3% 2019 թվականին և 6% 2020 թվականին մինչև 10% միասնական մաքսային դրույքաչափի ուժի մեջ մտնելը 2021 թվականից։

Հատկապես բացասական հետևանքներ սպառողների համար կարող է ունենալ մարդատար ավտոմեքենաների ներմուծման մաքսային դրույքաչափերի բարձրացումը։ Մարդատար մեքենաներ խմբի մի շարք ենթախմբերի համար մաքսային դրույքաչափերը ավելի քան կկրկնապատկվեն։ Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մի զգալի հատված կազմում է Վրաստանից վերաարտահանումը։ Համաձայն Վրաստանից ավտոմեքենաներ արտահանողի իրականացրած հաշվարկների` վաղ մոդելի Մերսեդես մակնիշի ավտոմեքենաների մաքսազերծումը նոր առևտրային քաղաքականության կիրառման դեպքում Հայաստան-Վրաստան սահմանին կկազմի 14000 ԱՄՆ դոլար` 2014 թվականի 2000-3000 ԱՄՆ դոլարի փոխարեն։ Վրաստանում մեքենաների վաճառքով զբաղվող դիլերները ակնկալում են վերաարտահանման կրճատում Հայաստանի համար, ինչպես տեղի ունեցավ Ղազախստանի դեպքում, երբ երկիրը դարձավ ՄՄ անդամ։

Ամփոփելով` ՀՀ որդեգրած նոր առևտրային քաղաքականությունը ամենայն հավանականությամբ կարտահայտվի երկրի համար գների բարձրացմամբ և առևտրի շեղմամբ, միասնական ներմուծման մաքսային դրույքաչափերի ներդնումը կտանի ԱՀԿ անդամ երկրների հետ առևտրում կիրառվող մաքսային դրույքաչափերի բարձրացմանը, իսկ այդ երկրները կազմում են Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների գերակշիռ մասը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում կքննարկվեն ԵԱՏՄ ներքին շուկայի առավել զգայուն հարցերը

ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հարցերը:

Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառություն. Ծավալն աճել է, կշիռը նվազել

2018 թվականի հունվար-մայիսին Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը կազմել է 855 մլն դոլար

ԵԱԶԲ-ն ընդունել է նոր ռազմավարություն. կընդլայնվի ներդրումային պորտֆելն ու նոր ոլորտների ֆինանսավորումը

Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը իր հերթական նիստում հաստատել է բանկի 2018-2022 թթ. միջնաժամկետ ռազմավարությունը