Invalid username or password
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ: Նախագահ Սարգսյանը նախ շնորհավորել է Մարտին Գալստյանին՝ պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ և հետագա հաջողություններ մաղթել աշխատանքային գործունեության մեջ:
Զրուցակիցները մասնավորապես մտքեր են փոխանակել համավարակի հետևանքով միջազգային ֆինանսական շուկաներում կատարվող փոփոխությունների, մեր երկրում դրանց հնարավոր ազդեցությունների շուրջ, անդրադարձել համավարակի տնտեսական հետևանքներին և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումներին: Կենտրոնական բանկի նախագահը տեղեկություններ է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության ընթացիկ գործունեության և ծրագրված աշխատանքների մասին:
Դիտումներ 924
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: