Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ նախագահը և Nestlé Waters-ի գործադիր տնօրենը քննարկել են գործակցության հնարավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

14:50 , 10 Փետրվար 2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Nestlé Waters ընկերության գործադիր տնօրեն Մաուրիցիո Փաթառնելոյի հետ:

Նշելով, որ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով, և մեր երկրի խմելու ջուրը լավագույններից է աշխարհում՝ զրուցակիցները խոսել են այս ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին։

Նրանք համակարծիք են եղել, որ կան փոխգործակցության լուրջ հեռանկարներ և պայմանավորվել են, որ Nestlé Waters ընկերության գործադիր տնօրենն առաջիկայում կայցելի Հայաստան՝ երկխոսությունը շարունակելու և քննարկումներն ավելի առարկայական դարձնելու նպատակով։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրներին։

Nestlé Waters-ը գործում է Nestlé Group ընկերության կազմում, շշալցված ջրի արտադրությամբ զբաղվող աշխարհի առաջատար ընկերություններից է: Nestlé Waters-ը նաև իրականացնում է ուսումնասիրություններ և կրթական ծրագրեր՝ ցույց տալու ջրի կարևորությունը մարդկանց կյանքում և առողջության պահպանման գործում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Ապրիլի 19-ին խորհրդարանում քննարկվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի ընտրության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք դեմ ենք քվեարկելու Գևորգյանի թեկնածությանը: Այսօր կայանալու է նաև ՏՄՊՊՀ նախագահի ընտրությունը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զելենսկին հայաստանյան լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել էր, որ ի տարբերություն նախորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ինքն անպայման այցելելու է Հայաստան, իր թիմում կան հայեր, և ինքը հայ ժողովրդին շատ է սիրում:

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն: