Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ միջազգային պահուստների պատմական ցուցանիշ

Վերադարձ լուրերի բաժին

10:32 , 26 Նոյեմբեր 2019

ՀՀ կառավարությունը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է մեր երկրի միջազգային պահուստների մասին տեղեկությունը: Համաձայն աղբյուրի՝ Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա:

2019 թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ համախառն միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 468.5 մլն ԱՄՆ դոլար: 2018 թ. նույն ամսվա համեմատ պահուստներն ավելացել են 19%-ով:

Տեղեկությունն իր էջում տեղադրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հետևյալ գրառումով՝

«Մեկ տարում Հայաստանի միջազգային պահուստները աճել են 386 միլիոն դոլարով եւ հիմա գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա:

Միջազգային պահուստները ֆինանսական եւ մակրոտնտեսական կարեւոր գործոն են: Նաեւ այսպիսի իրավիճակի շնորհիվ է Հայաստանի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում»:

>

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գեյթսը` չիպավորման ու կորոնավիրուսի պատվաստանյութերի մասին

«Ես երբեք չեմ զբաղվել այնպիսի գործունեությամբ, ինչպիսին միկրոչիպերի արտադրությունն է։ Այդ հայտարարություններն անգամ հերքելն է բարդ, քանի որ դրանք միաժամանակ և՛ հիմարություն են, և՛ տարօրինակ»,- ասել է Բիլլ Գեյթսը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Բյուջետային առումով 2019 թվականը պատմական տարի էր Հայաստանի համար»,- Փաշինյան

Կառավարությանը հաջողվել է ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել:

Գործարարներն ընդդեմ կորոնավիրուսի

Լավագույն մասնագետներն անվճար խորհրդատվություն են տալիս գործարարներին: