Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ մաքսակետերի թողունակությունը կավելանա մինչև 10 անգամ՝ չինական վարկի օգնությամբ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

16:11 , 29 Սեպտեմբեր 2015

Չինաստանը Հայաստանին 25.3 մլն դոլարի չափով վարկ է տրամադրում՝ 2% տոկոսադրույքով, 20 տարի ժամկետով, որից արտոնյալ՝ 5 տարի: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։

Ուշագրավն այն է, որ վարկը ստացվում է ոչ թե դրամային տարբերակով, այլ սարքավորումների տեսքով, քանի դրա նպատակը Հայաստանի մաքսային համակագը զննման տեխնոլոգիաներով ապահովումն է: Համապատասխան փաստաթուղթը՝ «Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիրը, ստորագրվել էր դեռևս 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում։

Ֆինանսների փոխնախարարը նշել է, որ ներդրվելու է երկաթուղային բեռների զննման համակարգի ներդրում, որի շնորհիվ գնացքն առանց կանգնեցնելու զննվում է և տվյալները ավտոմատ փոխանցվում են։ Ձեռք են բերվելու նաև շարժական սկաներներ և այլ համակարգեր։ Արդյունքում, ինչպես նշել է Վ. Միրումյանը,  բիզնեսի ծախսերն ու աշխատաժամանակը կկրճատվի, իսկ մաքսակետերի թողունակությունը կավելանա մինչև 10 անգամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով մինչև 19 000 դոլար կաշառք ստանալու դեպքեր. 3 անձ ձերբակալվել է

ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ն օժանդակել է քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով. Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների համար ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ

Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում

Բնապահպանության նախարարությունը միացել է «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» գործընկերությանը /NDC partnership/։