Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ համախառն արտաքին պարտքը 2019 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.29 մլրդ ամն դոլարով

Վերադարձ լուրերի բաժին

23:39 , 07 Ապրիլ 2020

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է համախառն արտաքին պարտքի 2018-2019 թթ. դիրքերին: ՀՀ համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ. դիրքերը ժամանակաշրջանի վերջի դրությամբ փաստում են, որ ՀՀ համախառն արտաքին պարտքը 2019 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է 11.8%-ով կամ 1.29 մլրդ ԱՄՆ դոլարով` կազմելով մոտ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար`

  • ՀՀ կառավարության արտաքին պարտքը 2019 թ. 2018 թ. համեմատ ավելացել է գրեթե 338.7 մլն ԱՄՆ դոլարով` կազմելով մոտ 5.43 մլրդ ԱՄՆ դոլար:
  • Առևտրային բանկերի կողմից ոչ ռեզիդենտներից ներգրավված փոխառությունների գծով արտաքին պարտքը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 618.8 մլն ԱՄՆ դոլարով ՝ կազմելով 3.13 մլրդ ԱՄՆ դոլար:
  • Տնտեսության այլ հատվածների` ֆինանսական ձեռնարկությունների, ընկերությունների, տնային տնտեսությունների և այլնի կողմից ոչ ռեզիդենտներից ստացված փոխառությունների գծով արտաքին պարտքը 2018 թ. ցուցանիշին գերազանցում է 280.48 մլն ԱՄՆ դոլարով՝ կազմելով 1.12 մլրդ ԱՄՆ դոլար:
  • ՀՀ մասնավոր ձեռնարկությունների կողմից պարտքային գործիքների միջոցով ուղղակի ներդրողներից, փոխկապակցված ընկերություններից ներգրավված օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով պարտքը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 109.3 մլն ԱՄՆ դոլար՝ կազմելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար:
  • ՀՀ ԿԲ-ի արտաքին պարտքը անկում է արձանագրել 2019 թ. նախորդ տարվա համեմատ` կազմելով 617 մլն ԱՄՆ դոլար:

Այսպիսով` դիտարկվող ժամանակահատավածում համախառն արտաքին պարտքն ավելացել է 11.8%-ով` կազմելով շուրջ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար: Պարտքի կառուցվածքում ՀՀ կառավարության արտաքին պարտքի մասնաբաժինը կազմել է 44.5%: ՀՀ-ում և այլ երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տնտեսական աճի տեմպի դանդաղումը կազդի ընկերությունների և տնային տնտեսությունների եկամուտների վրա, ինչպես նաև ՀՀ դրամի արժեզրկումը (որոշակի սահմանը գերազանցող արժեզրկում գրանցվելու դեպքում) ԱՄՆ դոլարի հանդեպ կարող է ընկերություններին և տնային տնտեսություններին խոցելի դարձնել արտարժույթային ռիսկի հանդեպ, հատկապես, եթե պարտավորությունները ստանձնվել են կարճաժամկետ հատվածի կտրվածքով: Սա իր հերթին բացասաբար կազդի ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների վրա, որի արդյունքում կարող է գրանցվել անհուսալի վարկերի քանակի և ծավալների աճ: Արժութային ռիսկի հանդեպ խոցելի է նաև ՀՀ կառավարությունը, որի արդյունքում կգրանցվի պարտքի մեծության աճ: ՀՀ տնտեսական աճի տեմպի դանդաղումը կհանգեցնի բյուջե հավաքագրվող հարկային եկամուտների կրճատմանը, որի պարագայում ՀՀ կառավարությունը ներքին պարտքի ավելացման շնորհիվ կսպասարկի արտաքին պարտքը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր

«Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները:

ԲՏԱ նախարարությունը հայտարարել է 17-րդ միջոցառման երրորդ՝ Համաֆինասնավորման դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին

Երրորդ ծրագրով համաֆինանսավորման դրամաշնորհներ կտրամադրվեն ներգրավված ներդրումների 100%-ի չափով, բայց ոչ ավելի քան 30.0 մլն ՀՀ դրամ համաֆինանսավորում կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի համար։