Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է վճարահաշվարկային ոլորտի վերաբերյալ հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը

Վերադարձ լուրերի բաժին

17:55 , 03 Սեպտեմբեր 2020

Հաշվի առնելով ՀՀ ֆինանսական հատվածի վիճակագրական ցուցանիշների մասով տարբեր սպառողների պահանջները, ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է վճարահաշվարկային ոլորտի վերաբերյալ հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը։

Մասնավորապես, այսուհետ Կենտրոնական բանկի կայքի «Վճարահաշվար-կային համակարգ» բաժնի «Վիճակագրություն և հաշվետվություններ» ենթաբաժնում (հղում՝ https://www.cba.am/am/SitePages/psstatisticaldatareports.aspx) պարբերաբար ավելի մանրամասն տվյալներ են հրապարակվելու թողարկված վճարային քարտերի, այդ քարտերով կատարված գործառնությունների և դրանց սպասարկման ենթակառուցվածքի վերաբերյալ: Բացի այդ, առաջին անգամ և այսուհետ հրապարակվելու են տվյալներ ՀՀ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից թողարկված էլեկտրոնային փողի վերաբերյալ:

Ստորև ներկայացվում են նոր տեղադրված տեղեկատվության հղումները.

ՀՀ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերը  

Վճարային քարտերով կատարված գործառնություններ 

ՀՀ վճարային ենթակառուցվածքը 
Էլեկտրոնային փողերով կատարված գործառնությունները  ​​

18.09.2020: ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալները

Սեպտեմբերի 7-13-ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 76.7 մլն ԱՄՆ դոլար:

Ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը

Մինչև 31.12.2020թ. Kids Card-ը կարող եք ձեռք բերել անվճար: