Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ կենտրոնական բանկն աուդիտորական կազմակերպություն է փնտրում

Վերադարձ լուրերի բաժին

20:01 , 16 Օգոստոս 2019

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ` ՀՀ կենտրոնական բանկի 2019-2021 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար:
Արտաքին աուդիտորը պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին.
• լինի անկախ Կենտրոնական բանկից, մասնավորապես`
 Կենտրոնական բանկի հետ չպետք է ունենա պայմանագրային կամ այլ իրավահարաբերություններ, որոնք կասկածի տակ կարող են դնել նրա անկախությունը,
 որևէ կերպով ներգրավված չլինի Կենտրոնական բանկի որոշումների կայացման գործընթացում,
 չլինի Կենտրոնական բանկի և/կամ ֆինանսական համակարգի մասնակիցների և դրանց ղեկավարների հետ փոխկապակցված անձ,
• ունենա միջազգային ճանաչում՝ համաձայն ԿԲ մասին օրենքի 16 հոդվածի պահանջների,
• աուդիտի թիմում ներգրավված աշխատակիցները պետք է ունենան աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորումներ:
• Երկրորդ երեք տարվա աուդիտի համար Արտաքին աուդիտորը պետք է ներկայացնի աուդիտի համար պատասխանատու նոր ղեկավար, եթե մասնակցում է մրցույթին:
• Վեց տարի անընդմեջ Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացրած Արտաքին աուդիտորը չի կարող մասնակցել մրցույթին:
Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6, Հայաստանի Հանրապետություն Կենտրոնական բանկ:
Մրցութային հայտերի ընդունման վերջին ժամկետն է 2019թ. սեպտեմբերի 20-ը ժամը 17:00:
Մրցութային հայտերով ներկայացված «մրցույթի տեխնիկական առաջարկ» պարունակող ծրարների բացումը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 26-ին ժամը 17:00-ին:
Մրցութային հայտերով ներկայացված տեխնիկական առաջարկների գնահատումը և «մրցույթի գնային առաջարկ» պարունակող ծրարների բացումը տեղի կունենան 2019թ. հոկտեմբերի 11-ին ժամը 17:00-ին:
Մրցութային հայտերով ներկայացված ֆինանսական առաջարկների գնահատումը և մրցույթի արդյունքների ամփոփման նիստը տեղի կունենան 2019թ. հոկտեմբերի 15-ին ժամը 17:00-ին:
Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի «Մրցույթներ» բաժնում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր աուդիտոր Արա Չալաբյանին:

ՀՀ Կենտրոնական բանկ, 0010, Երևան, Վ. Սարգսյան 6
Հեռախոս` (374 10) 592-581
Ֆաքս (374 10) 523-852
Էլ-փոստ [email protected]
Ինտերնետ կայք www.cba.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը կին գործարար է

Ռիտա Մարտիրոսյանը քաղաքից գյուղ տեղափոխվելով՝ հիմնել է բուսական թեյերի արտադրություն:

«Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր»,- Նիկոլ Փաշինյան

Վարչապետը հանձնել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակները:

Ժամանակն է տուն գալու

Արմեն Սարգսյանը կոչ արեց բոլոր հայերին վերադառնալ հայրենիք: